fbpx

Ոգեշնչող մեջբերում, որը Ջեֆ Բեզոսը կրկնում է տարիներ շարունակ՝ ամեն Աստծո օր

Amazon-ի հիմնադիրն այս մեջբերումը փակցրել է իր սառնարանի դռան վրա շատ տարիներ առաջ։ Նա ամեն օր կարդում է այն և շատ կարևոր է համարում: Իսկ ո՞ր մեջբերումն է ձեզ ոգեշնչում:

Աշխարհի խոշորագույն ինտերնետ ընկերության՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը շատ անհավանական որակներ ունի։ Նա գիտի, թե ինչպես ճիշտ մարդկանց աշխատանքի ընդունել: Փայլուն և ճիշտ որոշումներ է կայացնում բիզնեսն ընդլայնելու համար: Նրա ընկերությունը շարունակում է աճել և ընդլայնվել: Ո՞րն է հաջողության գաղտնիքը:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ջեֆ Բեզոսը, անշուշտ, շատ բանի է հասել և ձգտում է ավելիին, բայց այլ բաներում նա մեզանից ոչ մեկից չի տարբերվում։ Օրինակ, նա սիրում է մոտիվացիոն մեջբերումներ: Իսկ դրանցից մեկը Amazon-ի հիմնադիրը շատ տարիներ առաջ տպել  և փակցրել է սառնարանի դռանը.

«Ծիծաղել որքան հնարավոր է հաճախ և ամբողջ սրտով: Ապրել այնպես, որ իմաստունները հարգեն քեզ, իսկ երեխաները պաշտեն: Որպեսզի ազնիվ քննադատների կողմից ճանաչում ձեռք բերես և տղամարդավարի տանես կեղծ ընկերների դավաճանությունը: Գնահատես իրական գեղեցկությունը: Ուրիշների մեջ տեսնես լավագույնը: Որպեսզի լքես այս աշխարհը՝ այն մի փոքր ավելի լավը դարձնելով. թող դա առողջ երեխա լինի, որ դու տվել ես նրան, կամ մի կտոր հող, որը դու վերափոխել ես, կամ մեկ այլ բարի գործ։ Իմանալ, որ նույնիսկ մեկ հոգի կարող է ավելի հեշտ շնչել այս Երկրի վրա քո շնորհիվ, դա նշանակում է իսկապես հաջողության հասնել այս կյանքում», –

Ռալֆ Վալդո Էմերսոն:

Ջեֆ Բեզոսն ասում է. «Սա իմ ամենասիրելի մեջբերումն է։ Ես այն փակցրել եմ իմ սառնարանի դռանը տարիներ առաջ: Ամեն անգամ, երբ բացում եմ այն, այս խոսքերն իմ աչքի առաջ են»։

Սա հաջողության համընդհանուր բանաձևն է։ Ի վերջո, մենք բոլորս կցանկանայինք ի սրտե ծիծաղել և վայելել ամեն օրը։ Մենք բոլորս հարգանք և սեր ենք ուզում։ Տեսնել ուրիշների մեջ լավը և արձագանքել նրանց նույն ձևով: Այս Երկիրը մի փոքր ավելի լավը դարձնելու համար:

Այս բաներն են որոշում հաջողությունը: Ուրիշ ոչինչ։

Ահա թե ինչու է, որ այս մեջբերումը Բեզոսի համար այդքան մեծ նշանակություն ունի, և նա կարդում է այն այսքան տարի շարունակ՝ ամեն օր… Հենց դրա համար նա ցանկացավ պատմել այդ մասին։ Աշխարհը, ինձ և քեզ մի փոքր ավելի լավը դարձնելու համար:

Կարդացեք նաև՝ Ինչպե՞ս հասնել սկզբունքորեն անհասանելիին. Հայտնի հայերի հաջողության գաղտնիքները, որոնք կարող են փոխել Ձեր կյանքը

Ձեր սիրելի մեջբերումը այն չէ, որին հավատում եք: Ձեր ամենասիրած մեջբերումն այն է, որով ապրում եք:

Իմ սառնարանի դռան վրա ավստրալացի նավաստի և Ամերիկայի գավաթի հաղթող Ջիմի Սփիթհիլի մեջբերումն է.

«Ես երբեք չեմ հանդիպել այնպիսի իրավիճակի, երբ մյուսներից ավելի քիչ անելը լավ ռազմավարություն է»:

Ես ամենախելացին չեմ: Եվ ես հատուկ տաղանդ չունեմ: Բայց գիտե՞ք, թե ինչ եմ հայտնաբերել։ Որ ես տալիս եմ շատ ավելին, քան ստանում եմ։ (Սա լավ է, քանի որ ուրիշներին օգնելը իսկական պարգև է):

Մի խոսքով, ես բոլոր առումներով ամենամիջին մարդն եմ։

Ուստի ես ընտրում եմ քրտնաջան աշխատել և ջանք թափել նոր հմտություն ձեռք բերելու համար: Ես ընտրում եմ համառությունն այնտեղ, որտեղ չկան երկնքից ուղարկված տաղանդներ: Շատ վաղուց ես հասկացա մի շատ կարևոր բան. որ ես կարող եմ շատ ավելին անել, քան մյուսները։ Եվ ոչ այն պատճառով, որ ես ավելի խելացի եմ: Այլ այն պատճառով, որ պատրաստ եմ ավելի շատ աշխատել։

Երբ ինձ սկսում է թվալ, որ վերջ, ես այլևս չեմ կարող, ես հոգնած եմ և ուժասպառ, ես արել եմ այն ​​ամենը, ինչ կարող էի… Ես նայում եմ մեջբերումը, որն ինձ հիշեցնում է, որ, այնուամենայնիվ վերջը չէ:

Սա միայն ինձ չի վերաբերում: Սա վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին։ Մենք բոլորս ունակ ենք ավելիին, քան կարծում ենք։ Կարո՞ղ էի ավելին անել, քան արեցի: Հենց դա է ինձ բնորոշում, երբ մտածում եմ հաջողության մասին: Եվ սա այն է, ինչ ես միշտ կարող եմ վերահսկել:

Փորձեք: Գտեք ճիշտ մեջբերում ձեզ համար: Մեկը, որին ոչ միայն կհավատաս, այլ այն, որով կապրես:

Եվ սկսեք: Սկսեք ապրել այսպես:

The 1 Inspirational Quote Amazon Founder Jeff Bezos Has Read Every Day for Years հոդվածի թարգմանությունը՝ Mediamag.am


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Ոգեշնչող մեջբերում, որը Ջեֆ Բեզոսը կրկնում է տարիներ շարունակ՝ ամեն Աստծո օր
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 3 նշան, ովքեր քայլում են անդունդի եզրով. հանգիստն ու հարմարավետությունը նրանց համար չեն