Բոլորն էլ թերություններ ունեն, սակայն, եթե մտերիմները նույնիսկ փորձ էլ չեն անում աջակցել Ձեզ Ձեր որոշումներում և փորձում են ամեն ինչում Ձեզ գերազանցել, ավելորդ չի լինի մտածել՝ իսկ արժե՞ արդյոք այդպիսի մարդկանց հետ հարաբերություն պահպանել:
Շատ կարևոր է, որպեսզի մարդը շրջապատի իրեն այնպիսի մարդկանցով, որոնք կլցնեն իր կյանքը դրական էմոցիաներով և վառ հիշողություններով:
Այսօր մենք Ձեզ առաջարկում ենք դիտարկել ընկերուհիների 6 տեսակ, որոնց հետ ավելի լավ է դադարեցնել ամեն տեսակի շփումները:
1. Նա, ով խափանում է ծրագրերը
Նա կարող է ձեզ զանգահարել նշանակված հանդիպումից 10 րոպե առաջ և ասել, որ նոր է պատրաստվում տնից դուրս գալ: Բնականաբար, բոլորիս կյանքում ժամանակ առ ժամանակ լինում են ֆորս-մաժորային հանգամանքներ, բայց մտերիմներին մեր պայմանները թելադրելը բոլորովին այլ է: Աշխատեք ազատ ժամանակն այն ընկերների հետ անցկացնել, ովքեր ձեզ հարգանքով են վերաբերվում:
2. Նա, ում հետ մտերմությունն այլևս չկա
Զարմանալի չէ, որ փորձում եք վերականգնել դպրոցական հին ընկերուհու հետ շփումը, բայց անօգուտ: Պետք է ընդունել, որ ամեն մեկը չէ, որ ամբողջ կյանքում կարևոր դեր է ունենում:
3. Նա, ով չի կարողանում ձեզ համար ուրախանալ
Պատճառը կարող է լինել նախանձը կամ անինքնավստահությունը: Ձեր հաջողությունը Ձեզ հետ տոնելու փոխարեն, այս մարդիկ գերադասում են անտեսել այն:
4. Նա, ով ձգտում է առաջ անցնել ձեզնից
Երբ ընկերուհու հաջողությունը ձեզ մոտիվացնում է սեփական հաջողությունների համար, դա նորմալ է: Բայց մրցակցությունը չպետք է հարաբերությունների հիմքում լինի: Այդպիսի ընկերությունը դատապարտված է:
5. Նա, ով ամեն ինչում բացասական է տեսնում
Այդպիսի մարդիկ ոչնչից, նույնիսկ սեփական հաջողություններից ուրախանալ չեն կարողանում: Ամեն ինչում բացասական կողմեր են գտնում: Պետք չէ այդպիսի մարդուն թույլ տալ ազդել ձեր աշխարհայացքի վրա:
6. Նա, ով կասկածելի հաճոյախոսություններ է անում
Այդպիսի մարդիկ իրենց մտքերն այնպես են ձևակերում, որ կարող եք միանգամից չհասկանալ՝ դա հաճոյախոսություն է, թե վիրավորանք: Օրինակ՝ «Կուզենայի քեզ հետ տեղերով փոխվել՝ դու ազատ ես պարտականություններից և պատասխանատվությունից»: Սովորաբար բոլոր հաճոյախոսությունները տվյալ տեսակի ընկերուհին սկսում է հիացմունքի խոսքերով և վերջացնում խայթելով:
Հիշե՛ք․ ընկերների պետք է լինեն մեզ համար աջակից և հենասյուն: Եթե միակ բանը, որ դուք զգում եք մարդու հետ շփվելիս՝ անհարմարավետության զգացումն է, ավելի լավ է դադարեցնել նրա հետ կապը: Այդպիսի անձնավորությունները չարժեն ոչ Ձեր ժամանակին և ոչ էլ նյարդերին: