Եթե դուք նկատել եք այս նշաններն ու ժեստերը ձեր զուգընկերոջ կողմից, ապա դա խոսում է այն մասին, որ դուք մի մարդու կողքին եք, ում համար իրոք թանկ են ձեր հարաբերությունները:
Նա ձեզ համար ժամանակ է գտնում
Նույնիսկ եթե շատ է զբաղված, նա րոպե է գտնում, որպեսզի ձեզ հաղորդագրություն գրի կամ զանգահարի: Նա ժամանակ է գտնում ձեզ հետ ֆիլմ դիտելու, թեյ ըմպելու, պրոբլեմները քննարկելու համար: Եվ բոլորովին ոչ այն պատճառով, որ «պետք է այդպես լինի», այլ որովհետև նա իրոք այդ ամենը ցանկանում է:
Նրան հետաքրքիր են ձեր մտքերը
Ձեզ հարմարավետ է միասին և հենց այդ պատճառով դուք խոսում եք ամեն ինչի մասին: Նրան հետաքրքիր է, թե ինչ եք դուք մտածում պրոբլեմի մասին, ձեզ հետաքրքիր է՝ թե ինչ է նա մտածում․․․ Իրականում այդպիսի մտերմությունը ապագայում օգնում է փոխարինել վեճերը քննարկումներով և պրոբլեմի լուծման համատեղ փնտրտուքով:
Նա ձեզ հետ խորհրդակցում է
Խորհրդակցում է, որովհետև նրա համար ձեր կարծիքը կարևոր է այնքան, որքան իր սեփականը: Եթե ձեր տղամարդը խորհուրդ է փնտրում ձեզ մոտ, դա միանշանակ խոսում է այն մասին, որ նա ձեզ վերաբերվում է ամենայն լրջությամբ:
Նա կատարում է տրված խոստումները
Դա խոսում է մարդու նվիրվածության մասին, նրա պարկեշտության մասին: Այդպիսի մարդուն միշտ կարելի է վստահել՝ չվախենալով մեջքին հարվածից:
Նա հարգում է ձեր շփման շրջանակը
Ձեր ընկերներին, ձեր հարազատներին․․․ Նա վատը չի խոսում նրանց մասին ոչ ձեզ մոտ և ոչ էլ որևէ մեկի մոտ: Այդ հարգանքը, իհարկե, պետք է փոխադարձ լինի: Ձեր շրջապատը պետք է հարգալից լինի նրա հանդեպ, իսկ դուք, ձեր հերթին, պետք է հարգանք դրսևորեք նրա շփման շրջանակի հանդեպ: