fbpx

Վարդգես Պետրոսյան. փաստեր հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, հասարակական գործչի մասին

Ձեզ են ներկայացնում փաստեր հայ արձակագիր Վարդգես Պետրոսյանի մասին:

1.Ծնվել է 1932 թվականի օգոստոսի 9-ին Աշտարակում։ 1954 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։

2.Սկզբում հանդես է եկել որպես բանաստեղծ, հետո անցել է արձակի։

3. Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1947 թվականին՝ «Պիոներ կանչ» թերթում։

4. Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունների հիմնական թեման երիտասարդությունն է։

5.Վարդգես Պետրոսյանը գրականություն է մտել բանաստեղծություններով («Բալլադ մարդու մասին» ժողովածու, 1958), այնուհետև անցել է արձակի, գրել «Նամակներ մանկության կայարաններից» պատմվածաշարը, «Ապրած և չապրած տարիներ» (1970), «Վերջին ուսուցիչը» (1980) վիպակները և այլ գործեր։ Սովետական Հայաստանի և սփյուռքահայության կյանքի ու պատմության իմաստավորման տեսանկյունից է գրված «Հայկական էսքիզներ» (1969, 1982) էսսեն։

6. Նրա «Կրակե շապիկ» վեպը Հայոց ցեղասպանության մասին է:

7.Նրա ստեղծագործություները թարգմանվել են նաև լատիշերեն, բուլղարերեն, սերբո-խորվաթերեն, չեխերեն, անգլերեն, ուկրաիներեն, վրացերեն, կիրգիզերեն, հունգարերեն և աշխարհի այլևայլ լեզուներով։

8.Սպանվել է 1994 թվականին իր տան շքամուտքում։

9. Հայկական ԽՍՀ 1979 թվականի պետական մրցանակի դափնեկիր է «Հայկական էսքիզներ» վիպակ-էսսեի և «Վերջին ուսուցիչը» վիպակի համար:

Հրապարակման ներկայացրեց՝ Գոհար Վարդանյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 4.25 из 5 )
MediaMag
Վարդգես Պետրոսյան. փաստեր հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, հասարակական գործչի մասին
Գլուխկոտրուկ. Հավաքիր 6 լ ջուր