fbpx

Վարդերի գույնը և նշանակությունը

Բոլորն էլ կյանքում գոնե մեկ անգամ վարդեր նվիրել կամ ստացել են, բայց ոչ բոլորը գիտեն նրանց խորհուրդն ու նշանակությունը: Եկեք պարզենք միասին:

Սպիտակ վարդեր

3025516

Այս վարդերը անմեղության և մաքրության խորհրդանիշն են: Սպիտակ վարդեր նվիրողը կարծում է, որ դիմացինը մաքուր, անմեղ ու գեղեցիկ է: Հենց սպիտակ վարդերն են հանդիսանում հավերժ սիրո խորհրդանիշ: Ահա թե ինչու հարսանիքների ժամանակ տեսնում ենք սպիտակ վարդերի փնջեր:  Այն ստեղծված է ընդգծելու դիմացինի ոչ երկրային գեղեցկությունը և կատարելությունը: Անկեղծ, անպիղծ, ոչ մարմնական ու հոգևոր սիրո խորհրդանիշ է այն: Նշան է հավերժական, ամուր, կշռադատված զգացմուքի, որն ավելի ուժեղ է, քան հրապուրանքը: Սպիտակ վարդեր նվիրում են, երբ ուզում են ամուսնական առաջարկ անել երկնային էակին:

Դեղին վարդեր

inside-placeholder-1416739568-IMGP1339

Եթե ձեր ընտրյալը նվիրում է ձեզ դեղին վարդեր, ապա իմացեք, որ նա հոգ է տանում ձեր մասին: Քչերը գիտեն, որ դեղին վարդերը նաև հաշտեցնող ծաղիկ են: Եթե Նա ձեզ նվիրում է դեղին վարդեր, նշանակում է ուզում է հաշտվել, ներողություն խնդրել, մոռանալ ու մոռացնել տալ եղած տհաճ հիշողություններն ու տարաձայնությունները: Եթե այս վարդերը նվիրում են երկար տարիներ ամուսնացած մարդիկ, ապա դա ընտանեկան ջերմության, ներդաշնակության նշան է, որոշ դեպքերում էլ կարող է անհավատարմության նշան լինել:

Նարնջագույն վարդեր

9419ffc381d1064740bc7c2b00b8c261

Այս վարդերի միջոցով էլ արտահայտում են անկեղծ մաղթանքներ, ջերմ զգացմունքներ և էնտուզիազմ:  Եթե հանկարծահաս զգացմունքներ եք զգում մեկի հանդեպ, կարող եք այդ մասին նրան պատմել նարնջագույն վարդերի միջոցով: Սրանք խորհրդանշում են նաև, որ դուք հպարտ եք և հիանում եք այն անձով, որի հանդեպ զգացմունքներ եք տածում:

Վարդագույն վարդեր

fonstola.ru-74752

Նրբաճաշակության և նրբագեղության խորհրդանիշն են այս վարդերը: Վարդագույն վարդերն  ունեն թվով ամենամեծ գունային գամման՝ այդ իսկ պատճառով էլ օգտագործվում են բարդ փնջերի պատրաստման ժամանակ: Հաճախ խորհրդանշում են նոր հարաբերությունների սկիզբը: Այս վարդերը նվիրում են ի նշան նոր սիրո:

Կարմիր վարդեր

af9fa446662722dd86033

Խելագար զգացմունքներ ու կրքեր… Նվիրելով կարմիր ծաղիկ՝ մարդն արտահայտում է իր կապվածությունը և խորը սերը: Նաև բոլոր ժամանակներում, կարմիր վարդեր նվիրելով, մարդիկ հարգանք էին արտահայտում այն անձի նկատմամբ, ում նվիրում էին ծաղիկը:Կարմիր վարդերը եղել են, կան ու կմնան սիրո խորհրդանիշ: Կարմիր վարդ նվիրում են այն մարդուն, առանց որի չեն պատկերացնում իրենց գոյությունը: Այս ծաղիկը անհագ ցանկությունից այրվող կրքի ամենավառ ապացույցն է:

Կապույտ վարդեր

fonstola.ru-89329

Կապույտ վարդերը խորհրդավոր են և տարբերվող, այդ իսկ պատճառով դրանք նվիրում են հենց այդ հատկանիշներով օժտված մարդկանց: Կապույտ վարդեր` առեղծվածայնության նշան: Դրանք ոչ սովորական են և հանելուկային, ուստի ճիշտ է դրանք նվիրել նույնքան հեքիաթային ու անհասանելի մարդկանց:  Սակայն այն նաև բաժանման խորհուրդ ունի:

Կարդացեք նաև՝

Ծաղիկների նշանակությունը

Ծաղիկների լեզուն։ Ինչի՞ մասին է խոսում այս կամ այն ծաղկեփունջը

Հրապարակման ներկայացրեց՝ Անահիտ Գրիգորյանը 

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
Վարդերի գույնը և նշանակությունը
ԱՌԱԿ ատելության հիմնական պատճառի մասին