Երբևէ ձեզ հարց տվե՞լ եք կապված վարդագույն դելֆինների գոյության մասին, թե՞ դրանք ուղղակի մուլտիպլիկացիոն կերպարներ են և ընդհանրապես հնարավո՞ր է երբևէ տեսնել նման բան: Այո, այո, և կրկին այո:
Լուիզիանայում բնակվում է սիրունիկ Փինկին՝ ամբողջովին, բացարձակ վարդագույն: Սովորաբար դելֆինների մոտ վարդագույն լինում է միայն փորին, իսկ այստեղ՝ ահա այսպիսի գեղեցկություն։ Ի՞նչ պատճառով է դա հնարավոր։ Ամենայն հավանականությամբ դա տեղի է ունենում գենետիկական շեղումների պատճառով՝ տեղի չի ունենում մաշկային ծածկույթի մոխրագույն պիգմենտացիա։
Այսպիսի ֆակտորը վկայում է, որ կենդանին ալբինոս է։ Սակայն այդպիսի հիվանդության պարագայում նույնիսկ Փինկին շատ խելացի և նորմալ դելֆին է, նաև՝ շատ գեղեցիկ։
Երկար ժամանակ Փինկիի սեռական պատկանելության հարցը բաց էր մնում։ Շատերն էին ուզում իմանալ, թե վերջիվերջո ի՞նչ սեռի է այս «վարդագույն հրաշքը»՝ աղջի՞կ, թե՞ այնուամենայնիվ տղա։ Եվ վերջապես, 2016թ. դելֆինը զույգավորման ժամանակ իրեն մոտ թողեց տեսախցիկներ։
Չարտերային նավի նավապետ Էրիկ Ռյուն լուսանկարահանել է այս դելֆինին Լուիզիանայի Չարլզ լճում նավարկելու ժամանակ։ Նավապետի առաջին ծանոթությունը այս ոչ ստանդարտ դելֆինի հետ տեղի է ունեցել 2007 թ.։ Փինկին շատ հետաքրքրասեր դելֆին է։ Նա այնքան է տարվում, որ նավերին է մոտենում մինչև 10 ֆուտ հեռավորության վրա։ Նավապետը լրագրողների հետ կիսվում է այն մասին, որ շատ է ուրախացել, երբ վերջապես իմացել է դելֆինի սեռը։
«Ես նրա զուգավորման հարյուրավոր կադրեր եմ արել և ապացուցել բոլորին, որ Փինկին՝ էգ է։ Ի դեպ, ես առաջին եմ տեսել դա և մեծ վստահությամբ կարող եմ ասել՝ ես առաջինն եմ լուսանկարել նրան»։
Այժմ, երբ արդեն պարզ է, որ Փինկին էգ է, առաջ է գալիս հաջորդ կարևոր հարցը՝ նա հղի՞ է։ Ո՞վ գիտի, միգուցե որոշ ժամանակ անց Լուիզիանայում կհայտնվի ևս մեկ վարդագույն դելֆին…