fbpx

Օրվա բաղադրատոմսը. Տնական վանիլային պաղպաղակ 10 րոպեում

Ինչպես հայտնի է, տանը պաղպաղակ պատրաստելը բավական ժամանակատար և աշխատատար պրոցես է։ Բայց մենք գտել ենք մի բաղադրատոմս, որի շնորհիվ բառացիորեն 10-15 րոպեում Դուք կկարողանաք պատրաստել անչափ համեղ վանիլային պաղպաղակ։

cfcd208495d565ef66e7dff9f98764da5

Բաղադրիչներ

  • 2 ճ.գ. շաքարավազ
  • 1 բաժակ 16-29% սերուցք
  • ½ թ.գ. վանիլային էքստրակտ
  • ½ բաժակ խոշոր աղ
  • սառույց
  • 0.5 և 4 լ տարողությամբ փակվող փաթեթներ

Վերցրեք խառնիչը և ցածր արագությամբ խառնեք սերուցքը, շաքարավազը և վանիլային էքստրակտը։ Ստացված զանգվածը լցրեք փոքր տարողունակությամբ փաթեթի մեջ և փակեք այն։

c4ca4238a0b923820dcc509a6f75849b55

Մեծ փաթեթը կիսով չափ լցրեք սառույցով, ավելացրեք աղը և տեղավորեք այնտեղ փոքր փաթեթը։

c81e728d9d4c2f636f067f89cc14862c52

Այժմ սկսեք թափահարել այն։ Թափահարեք 8 րոպեի ընթացքում, իսկ հետո ստուգեք, սառե՞լ է արդյոք սերուցքը։ Եթե ոչ՝ շարունակեք թափահարել։

eccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf340

Երբ պաղպաղակը կստանա իսկական պաղպաղակի տեսք, տեղափոխեք այն փաթեթից ամանների մեջ և վայելեք նրա անկրկնելի համը։

a87ff679a2f3e71d9181a67b7542122c40


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Օրվա բաղադրատոմսը. Տնական վանիլային պաղպաղակ 10 րոպեում
Համաշխարհային պատմության 10 ամենաատելի մարդկանց մանկական լուսանկարները