fbpx

Վանգայի չիրականացած կանխագուշակումները

Մարդկությանը զարմացնում և գրավում է կանխագուշակելու շնորհը: Մեզ համար այնքան կարևոր է հավատալ վերին ուժերին և այն, որ ինչ-որ մեկը նրանց հետ կապ է պահպանում: Բայց հաճախ մենք սխալվում ենք՝ կուրորեն հիանալով «մարգարեներով», ուշադրություն չդարձնելով, որ նրանց խոսքերը երբեմն գրոշի արժեք չունեն:

Մենք հավաքել և ուզում ենք ձեզ ներկայացնել Վանգայի կանխագուշակումներից մի քանիսը, որոնք չեն իրականացել:

Վանգելիա Գուշտերովա (1911-1996) – բուլղարացի կույր պայծառատես, միստիկ և բուսաբույժ: Կյանքի մեծ մասը անց է կացրել Պետրիչ քաղաքում: Նրա հետևորդները համոզված են, որ նա օժտված էր պարանորմալ ունակություններով:

Հաջորդիվ Վանգայի սխալ կանխագուշակումներն են:

1996թ. Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը պետք է հրաժարական տար: Բայց նա հրաժարականի մասին հայտարարեց 1999թ. դեկտեմբերի 31-ին:

1997թ. համար Վանգան կանխագուշակել էր, որ պետք է խոսա եգիպտական փարավոնի մումիան:

2010թ. համար Վանգան կանխագուշակել էր 3-րդ համաշխարհային պատերազմի սկիզբը: Այն պետք է տևեր մինչև 2014թ.:  Ատոմային զենքի կիրառությունից հետո, հյուսիսային կիսագունդը, ըստ կանխագուշակման, պետք է զրկվեր ամբողջ բուսական և կենդանական աշխարհից:

Իսկ ապագայում մեզ սպասում են բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններ: Ի դեպ դրանց մի մասը իրոք կարող է իրականանալ:

5076թ. կգտնեն տիեզերքի եզերքը:

5078թ. մարդկությունը կլքի տիեզերքը: բայց մարդկանց 40%-ը դեմ կլինի դրան:

5079թ. կլինի աշխարհի վերջը (հերթական):

Կարծում ենք, իրականում կամ գոնե առայժմ մարդկությանը տրված չէ իմանալ ապագան: Եվ միգուցե լավն էլ դա է: Համենային դեպս այդպես ավելի հետաքրքիր է: Այնպես, որ Mediamag-ը խորհուրդ է տալիս կուրորեն չհավատալ գուշակներին, պայծառատեսներին ու նմանատիպ մարդկանց, որքան էլ որ նրանց հռչակը տարածված լինի աշխարհով մեկ:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Վանգայի չիրականացած կանխագուշակումները
20 կենսահաստատ մեջբերում «1+1» ֆիլմից