Հայտնի բուլղարացի պայծառատեսը ժամանակին բացահայտել է թե ինչ դժբախտություններ են բերում «հինգ երկուսները», – գրում է Topnews-ը:
Իր կյանքի ընթացքում բուլղարացի պայծառատես Վանգան ուշադրություն է դարձրել 2020թ.-ին: Հայտնի գուշակը հավատում էր, որ դա կարող է դժվարություններ առաջացնել շատ մարդկանց համար: Նրանցից ոմանց սպասում է վաղաժամ մահ, եթե լուրջ սխալներ թույլ տրվեն: Այս մասին հայտնի է դարձել այն տեսանյութից, որը լրատվամիջոցներին է փոխանցել Վանգայի բարեկամ Սերգեյ Կոստորնոյը:
Ըստ նրա, ավելի վաղ նա պահել է նյութերը և չի ցուցադրել, քանի դեռ դրանք գաղտնազերծելու ժամանակը չի եկել: Գրառումները բացահայտում են «հինգ երկուսների» մարգարեության գաղտնիքը: Փորձագետները կարողացել են վերծանել Վանգայի մարգարեությունը:
Բանը նրանում է, որ իր կյանքի ընթացքում նա ուշադրություն է դարձրել այն օրերին, երբ միանգամից հինգ երկուսներ կհամախմբվեն: Դրանք երկուսն են՝ 22.2.2020 և 22.12.2020: Դրանք կդառնան ամենավտանգավորը: Կոստորնոյի խոսքով՝ մարդիկ պետք է զգուշանան մանրէաբանական սպառնալիքից, քանի որ Վանգան կանխատեսում էր, որ «հին հիվանդությունը կվերադառնա», ինչը կհանգեցնի հսկայական թվով մարդկանց մահվան:
Դժվար է ասել, թե կոնկրետ ո՞ր հիվանդությունն է Վանգան նկատի ունեցել: Թերևս հնարավոր է նոր չինական կորոնավիրուսը, որն արդեն սկսել է իր քայլերթն ամբողջ աշխարհում:
Իսկ Օգնյան Ստոյանովը՝ Վանգայի մեկ այլ հարազատ, պատմեց, թե ինչպես էր տրանսային վիճակում գտնվելու ընթացքում Վանգան պատմում այն մասին, որ ինչ-որ վտանգ է մոտենում Երկրին: Ստոյանովը պնդում է, որ բառերը վերաբերում են արևի խավարմանը: Դրանցից մեկը կլինի հունիսի 21-ին, երկրորդը՝ դեկտեմբերի 14-ին: Նա ասում է, որ Վանգան անընդհատ խոսում էր այն ստվերի մասին, որը կընկնի մեր երկրի վրա: Փորձագետները կարծում են, որ հենց դեկտեմբերի 22-ին կլինի մոլորակների շքերթ, որին մասնակցում են Յուպիտերը և Սատուրնը: Մոլորակները շատ մոտ կլինեն միմյանց և կարծես կրկնակի կլինեն: Այդ ժամանակ կուժեղանա նաև Ուրսիդայի երկնաքարերի հոսքը:
Արդյունքում՝ մեծ երկրաշարժեր, հրաբխի վտանգավոր ժայթքումներ, ցունամիներ են սպասում մարդկությանը: Մարդկանց զոհերի մեծ թիվ է լինելու:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։