fbpx

«Առանց սիրո կյանքը համարում եմ մեղավոր և անբարոյական վիճակ»: Վան Գոգի 12 մեջբերում, որոնք ձեր կյանքը մի փոքր ավելի լավ կդարձնեն

Վինսենթ վան Գոգի այս 12 մեջբերումներն ապացուցում են, որ մեծ նկարիչը հասկանում էր ոչ միայն արվեստից, այլ նաև կյանքից.

1. Դժվար է ինքդ քեզ ճանաչելը։ Սակայն ինքդ քեզ նկարելն էլ հեշտ չէ։

2. Միայնությունը բավականին մեծ դժբախտություն է, բանտի պես մի բան։

3. Ես դադարում եմ վախենալ խելագարությունից, երբ մոտիկից եմ տեսնում նրանց, ում դա դիպել է:

4. Մարդը աշխարհ է գալիս ոչ թե երջանիկ լինելու, այլ ստեղծելու ու իրենից հետո ինչ-որ մի մեծ բան թողնելու համար։

5. Նորմալությունը ասֆալտապատ ճանապարհ է՝ հարմար է քայլել դրանով, բայց ծաղիկներ չեն աճում։

6. Առանց սիրո կյանքը համարում եմ մեղավոր և անբարոյական վիճակ:

7. Պետք է սիրել՝ սիրել որքան հնարավոր է շատ, քանզի իսկական ուժը սիրո մեջ է, իսկ ով շատ է սիրում, շատ է անում և շատ բանի է ընդունակ, իսկ սիրով արվածը լավ է արվում։

8. Կրկնում եմ՝ եթե ուզում ես ինչ-որ բան անել, մի վախեցիր սխալ բան անելուց, մի վախեցիր, որ սխալներ կանես։ Շատերը հավատում են, որ լավը կդառնան, եթե ոչ մի վատ բան չանեն։ Սուտ է…

9. Մարդը իր հոգում վառ բոց է կրում, բայց ոչ ոք ներս չի մտնում դրա մոտ տաքանալու համար. անցորդները նկատում են միայն ծխնելույզից դուրս եկող փոքրիկ ծուխը և գնում իրենց ճանապարհով։

10. Եվ քո թերությունները սրտիդ մոտ մի ընդունիր, քանի որ նա, ով չունի դրանք, այնուամենայնիվ տառապում է մի բանից՝ թերությունների բացակայությունից: Իսկ նա, ով կարծում է, որ հասել է կատարյալ իմաստության, լավ կանի, որ նորից հիմար դառնա:

11. Ավելի լավ է քիչ խոսել, բայց ընտրել շատ իմաստալից բառեր, քան երկար, բայց դատարկ ելույթներ, որոնք որքան անօգուտ են, այնքան էլ հեշտ արտասանվող:

13. Մարդը պետք է միշտ միայն սիրի այն, ինչ արժանի է սիրո, այլ ոչ թե իր զգացումը վատնի աննշան, անարժան ու առոչինչ բաների վրա, և նա կդառնա ավելի ուժեղ ու խորաթափանց:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 11 assessment, среднее 4.27 из 5 )
MediaMag
«Առանց սիրո կյանքը համարում եմ մեղավոր և անբարոյական վիճակ»: Վան Գոգի 12 մեջբերում, որոնք ձեր կյանքը մի փոքր ավելի լավ կդարձնեն
Երեկվա թռիչքի ռեկորդը միակը չէր: Աշխարհի մյուս ծայրում սահմանվեց նույնանման ռեկորդ