Էներգետիկ վամպիրների թեման վերջին շրջանում արդիական է ինչպես երբեք։ Որոշ մարդիկ անգիտակցաբար սնվում են ուրիշների էներգիայով, մյուսները ինքնակամ կիսվում իրենց էներգիայով՝ հետո տառապելով ուժասպառությունից։ Մեր այս թեստի միջոցով կարող եք որոշել Ձեր տիպը և հետո ձեռնարկել համապատասխան միջոցներ։
Ընտրեք ներքևում առաջարկված նկարներից մեկը և իմացեք ով եք՝ էներգետիկ վամպի՞ր, թե՞ դոնոր։ Մի փորձեք առաջնորդվել կենդանակերպի նշանի տարերքով, այլ ընտրեք այն տարերքը, որն ամենահոգեհարազատն է Ձեզ։
Թեստի արդյունքները
Կրակ
Կրակն օժտված է հսկայական ավերիչ ուժով։ Այն բառացիորեն իր շուրջն ամեն ինչ կլանում է։ Բայց որպեսզի այրում լինի, կրակին հարկավոր է մեկ այլ նյութ։ Մարդն, ով ընտրել է այս նկարը՝ վամպիրիզմով է զբաղվում գիտակցաբար։ Երբ նա զգում է, որ սպառվում են ուժերը կամ ապատիա, դեպրեսիա է զգում՝ բավական է, որ նա հայտնվի մարդկանց մեջ, որպեսզի կրկին սկսի «բոցկլտալ»։
Էներգետիկ վամպիրներին անընդհատ հարկավոր է մեկը, ով կսնի նրանց էներգիայով։ Իդեալական է, երբ կրակե վամպիրի շփման շրջանակը մեծ է և նա ամեն մեկից վերցելով էներգիայի քիչ մաս, չի դատարկում ոչ մեկին։
Հող
Մարդն, ով ընտրել է այս նկարը՝ ամենայն հավանականությամբ դոնոր է։ Դուք մարդկանց էներգիա եք տալիս այնպես, ինչպես հողը սնում է բույսերին։ Կարևոր է միայն հասկանալ, որ էներգիան անվերջ չէ, այն Ձեր օրգանիզմի սպառվող ռեսուրսներից է։ Եթե օրվա վերջում զգում եք, որ ուժասպառ եք, ապա, ամենայն հավանականությամբ, Ձեր կողքին վամպիր կա։ Կամ անմտորեն եք ծախսում Ձեր ամբողջ էներգիան։
Մյուս կողմից, երբ դոնորները չեն տալիս իրենց էներգիայի որոշակի մասը, տեղի է ունենում էներգիայի ավելցուկ, որի արդյունքը ոչ մի լավ բանի չի բերի։ Էներգիան փչանում է և փչացնում է նաև իր կրողին, որի պատճառով կարող են տեղի ունենալ նյարդային ցնցումներ կամ մարդը կարող է չարություն զգալ։
Օդ
Իրականում Դուք ոչ դոնոր եք և ոչ էլ վամպիր։ Ձեր մեջ կա էներգիայի այն իդեալական հավասարակշռությունը, որը թույլ է տալիս Ձեզ նորմալ ապրել։ Ընդհանուր առմամբ, Ձեզ հարկավոր է հազվադեպ շփվել վամպիրների հետ, քանի որ նրանք հեշտությամբ են խախտում Ձեր հավասարակշռությունը և այդ ժամանակ ստիպված եք լինում մտածել, թե ինչպես լրացնեք Ձեր էներգիան։
Նաև պետք է հիշել, որ դոնորների հետ երկարատև շփումը նույնպես վնասակար է Ձեզ համար, քանի որ հավաքված էներգիան հարկավոր է լինում շտապ ծախսել։ Ավելի մեծ ակտիվություն ցուցաբերեք և գործեք՝ այդ ժամանակ Ձեր հավասարակշռությունը կգտնվի իդեալական վիճակում։
Ջուր
Այս նկարը նույնպես կապված է էներգիայի կլանման հետ։ Ընտրելով այն, ամենայն հավանականությամբ, դուք ցուցաբերում եք էներգետիկ վամպիրիզմ։ Տվյալ դեպքում, այն պրակտիկորեն կամ չգիտակցված է, կամ էլ քիչ գիտակցված։ Հաճախ այս տարերքն ընտրում են բնույթով ինտրովերտ մարդիկ կամ նրանք, ովքեր հակված են խորասուզվել իրենց մտքերում։ Որպեսզի Ձեզ լիարժեք զգաք, Ձեզ հարկավոր է մեկը, ով Ձեզ դուրս կբերի մարդկանց մեջ և Ձեր կյանքում բազմազանություն կմտցնի։ Իր դրսևորումներով ակտիվ անձը կարող է նվազեցնել այլոց էներգիայի Ձեր պահանջը։
Իսկ եթե Դուք բավական ակտիվ եք և ոչ Ձեր մեջ պարփակված, ապա Ձեզ ուղղակի հարկավոր է մի մարդ, ով կդառնա Ձեզ համար դոնոր։ Դուք չեք վնասի մեկմեկու։ Դա կլինի երկուսիդ համար էլ փոխշահավետ։