fbpx

Եթե ունես այս հազվագյուտ ունակությունը, շնորհավորո՛ւմ ենք։ Հոգեբանությունն այն համարում է ինտելեկտի «ամենաարժեքավոր» տեսակը

Տասնամյակներ շարունակ մենք խելքը չափել ենք նրանով, թե ով ավելի շատ բան գիտի և ով է կարողանում խնդիրներն ամենաարագը լուծել:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Բայց հիմա հոգեբանների ուշադրության կենտրոնում լրիվ այլ բան է։ Որպես ինտելեկտի իրական ցուցանիշ՝ նրանք սկսել են դիտարկել ոչ թե քո խելացի լինելը, այլ այն, թե որքանով ես գիտակցում սեփական մտածողությունդ: Վերջին հետազոտությունների համաձայն՝ մետաճանաչողությունը համարվում է ինտելեկտի «ամենաարժեքավոր» տեսակը։ Երբ այն համադրում ես ավանդական ինտելեկտի հետ, պարզապես վերածվում ես նոր բաներ սովորող կատարյալ մեքենայի։

Մետաճանաչողությունը հիմա ինտելեկտի ամենապահանջված տեսակներից մեկն է

Լինելով ճանաչողական գործընթացի յուրահատուկ մաս՝ մետաճանաչողությունը, պարզ ասած, սեփական մտքերիդ շուրջ մտածելն է: Դա գլխիդ մեջ ապրող այն փոքրիկ ձայնն է, որը հարցնում է. «Ես իսկապե՞ս հասկանում եմ սա», կամ «Ո՞նց եկա այս եզրահանգմանը»։ Սա նշանակում է ուշադրություն դարձնել նրան, թե իրականում ինչ է կատարվում ուղեղումդ, այլ ոչ թե ուղղակի շարժվել իներցիայով՝ «ավտոպիլոտով»:

Պատկերացրու՝ գիրք ես կարդում ու հանկարծ հասկանում, որ նույն պարբերության վրայով արդեն քանիերորդ անգամ անցնում ես, բայց էությունը տեղ չի հասնում։ Հենց այդ գիտակցման պահն էլ մետաճանաչողությունն է։ Այն նաև օգնում է արագ փոխել մարտավարությունդ, հենց որ մի բան ես նկատում. ասենք՝ հարց տալ կամ որևէ վիդեո նայել, եթե կոնկրետ թեմայից պարզապես գլուխ չես հանում:

Թեև յուրաքանչյուրս էլ ունենք մետաճանաչողության մտավոր պաշարը, ոչ բոլորն են օգտագործում դրա ողջ պոտենցիալը: Ոմանց մոտ դա ստացվում է ինտուիտիվ կերպով, իսկ ոմանց էլ մի փոքր պրակտիկա ու մարզում է պետք՝ այն սեփական մտածելակերպի մեջ հմտորեն տեղավորելու համար։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Սա մի փոքր տարբերվում է ինտելեկտի մյուս տեսակներից

Մետաճանաչողությունը քո ունեցած գիտելիքի ծավալի կամ արագ մտածելու մասին չէ։ Ամբողջ իմաստն այն է, թե որքան լավ ես վերահսկում սեփական մտքերդ, և այն գործնականում մի տեսակ որակի վերահսկման համակարգ է դառնում քեզ համար:

  • Ինտելեկտի գործակիցը (IQ) կենտրոնանում է տրամաբանելու, օրինաչափություններ գտնելու ու խնդիրներն արագ լուծելու վրա։
  • Էմոցիոնալ ինտելեկտն (EQ) էլ ենթադրում է քո և դիմացինիդ զգացմունքները ճանաչելու ու կառավարելու ունակություն:

Ինտելեկտի մնացած տեսակները մեծամասամբ հիմնված են արդյունքի վրա, մինչդեռ այս մեկը ինքնակարգավորման մասին է: Այն չի փոխարինում մյուս տեսակներին, այլ պարզապես կատարելագործում է այն ձևը, որով մենք կիրառում ենք դրանք։

Կարդացեք նաև՝ Մարդու 3 հիմնական որակ, որոնք խոսում են նրա բարձր ինտելեկտի մասին

Կարող ես հանգիստ մարզել ուղեղդ՝ մետաճանաչողությունն ինտուիտիվ կերպով օգտագործելու համար

Այս ունակությունն օգնում է ավելի արդյունավետ սովորել ու խելամիտ որոշումներ կայացնել: Երբ հստակ գիտակցում ես, թե ոնց ես մարսում ինֆորմացիան, սխալ ընկալումներն արագ ես որսում ու էլ նույն սխալն անընդհատ չես կրկնում։ Ժամանակի ընթացքում սեփական մտածելակերպի վրա կենտրոնանալու և այն շտկելու այս հմտությունը կարող է զգալիորեն լավացնել խնդիրներ լուծելու կարողությունդ ու ինքնատիրապետումդ:

Այս հմտության զարգացումը սկսվում է պարզ բանից՝ ինքդ քեզ հարցեր տալու սովորություն ձևավորելուց։ Գործն անելուց ու միանգամից առաջ անցնելու փոխարեն՝ մի պահ դադար տուր։ Հասկացիր՝ ինչն աշխատեց, ինչը՝ չէ, որպեսզի ավելի հստակ տեսնես մտածողությանդ կրկնվող սցենարները։

Երկրորդ քայլը նկատածիդ հիման վրա շտկումներ անելն է:

  • Եթե աշխատելիս անընդհատ շեղվում ես, փոխիր միջավայրդ:
  • Եթե էմոցիաներդ ազդում են որոշումներիդ վրա, մի պահ կանգ առ ու ծանրութեթև արա քայլ անելուց առաջ:

Մետաճանաչողությունը մի ցիկլ է, որը կամաց-կամաց ավտոմատ է դառնում, ու դու սկսում ես ամեն ինչ խորությամբ ընկալել՝ իներցիայով ապրելու փոխարեն:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Եթե ունես այս հազվագյուտ ունակությունը, շնորհավորո՛ւմ ենք։ Հոգեբանությունն այն համարում է ինտելեկտի «ամենաարժեքավոր» տեսակը
Կյանքի ի՞նչ փոփոխություններ են սպասվում Ձեզ: Ընտրեք քարտը և իմացեք
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց