fbpx

Ինչո՞վ է օգտակար համբույրը (9 փաստ)

Առաջին հերթին  զարգացնում է թոքերը. Եթե սովորաբար մենք րոպեյում շնչում և արտաշնչում ենք 20 անգամ, ապա հետաքրքիր փաստ՝ համբույրի ժամանակ շնչելու և արտաշնչելու քանակությունը րոպեյում կարող է եռապատկվել:

Երկրորդ հերթին՝ համբույրը արագացնում է սրտի աշխատանքը, իսկ դա իր հերթին բերում է արյան շրջանառության և նյութափոխանակության լավացման:

Երրորդ հերթին. պարզվում է, որ համբուրվող մարդիկ ավելի հազվադեպ են տառապում կարիեսից: Դա բացատրվում է նրանով, որ համբուվելիս արագանում է թքարտադրությունը, իսկ թուքը բավական լավ կարողանում է մաքրել ատամները:

Չորրորդ հերթին. կրքոտ համբույրի ժամանակ գործում են դեմքի մկանների մեծ մասը: Այնպես որ համբույրը բավական լավ մարմնամարզություն է դեմքի և կնճիռների համար:

Հինգերորդ. գիտնականները պարզել են, որ 1 րոպե տևող 1 համբույրի ժամանակ ծախսվում է 12կկալ էներգիա: Եթե ամեն օր մարդը համբուրվի 3 րոպե, ապա տարվա ընթացքում հնարավոր է 3կգ քաշ գցել և այդ ամենը առանց տանջանքների՝ առանց դիետաների և քրտնաջան մարզումների:

Վեցերերորդ. համբույրի ժամանակ օրգանիզմը լիցքավորվում է էներգիայով՝ չէ՞ որ համբույրի ժամանակ տեղի է ունենում ադրենալինի արտանետում դեպի արյուն:

Յոթերորդ. համբույրը դրական է ազդում մարդու մտավոր ունակությունների վրա՝ կոնցենտրացում, հիշողության բարելավում: Եվ դա նորից այն պատճառով, որ համբույրի ժամանակ բարելավվում է արյան շրջանառությունը և ուղեղի բջիջները հագենում են թթվածնով:

Ութերորդ. համբույրը հիանալի դեղ է դեպրեսիայի և սթրեսերի դեմ և այդ դեղամիջոցի համար հարկավոր չէ դեղատուն գնալ: Համբույրի ժամանակ արտադրվում են ֆերմենտներ, որոնք խոչընդոտում են սթրեսի հորմոնների՝ գլյուկոկորտիկոիդների արտադրմանը:

Իններորդ. համբույրի ժամանակ արյուն է ներմղվում էնդորֆին հորմոնը, որին շատ հաճախ անվանում են երջանկության հորմոն:

Գաղտնիքը պարզ է. համբուրվեք հաճախակի և կյանքը կլինի վառ և երջանիկ:

Սակայն նաև պետք չէ մոռանալ, որ պետք է համբուրվել միայն վստահելի մարդու հետ՝ ասել է թե քո սիրելիի, քո երկրորդ կեսի հետ, քանի որ բացի օգտակար հատկություններից, համբույրի միջոցով կարելի է վարակվել տարբեր տեսակի հիվանդություններով:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ինչո՞վ է օգտակար համբույրը (9 փաստ)
ԹԵՍՏ․ Ինչի՞ եք պատրաստ հանուն սիրո