fbpx

Նույնիսկ ամենաուժեղ մարդը հոգնում է ուժեղ լինելուց և ընդմիջման կարիք ունի

Նույնիսկ առավել համառ մարդը հոգնում է ուժեղ լինելուց, քանի որ այդ ուժը նրան չի տրվել ի ծնե: Նա սովորել է այսպիսին լինել, բախվելով բազմաթիվ դժվարությունների և խոչընդոտների, որոնք ստիպված է եղել միայնակ հաղթահարել:

Նույնիսկ ամենաուժեղ մարդը կարող է իրեն սպառված զգալ: Նույնիսկ համարձակ ու համառները երբեմն հոգնում են հոգալ ուրիշների մասին: նրանք երբեմն ուզում են փախչել, թեկուզև կարճ ժամանակով, իրենց իսկ ընտրած անկախ կյանքից, այն բոլոր խնդիրներից, որոնք պետք է լուծվեն, բոլոր այն աշխատանքներից, որոնք պետք է արվեն:

Նրանք հոգնել են այն փաստից, որ մյուսները ամբողջ ժամանակ ապավինում են իրենց, մինչդեռ նրանք չունեն մեկը, որին կարող են իրենք ապավինել: Նրանք նույնիսկ ի վիճակի չեն պատասխանել, որ իրենք ոչինչ չեն կարող անել, քանի որ ամբողջ աշխարհը նրանցից այլ բան է ակնկալում: Շրջապատի մարդիկ ակնկալում են, որ նրանք միշտ կարգին կլինեն:

Նույնիսկ ամենաուժեղ մարդուն պետք է սեր և ջերմություն: Ոչ ոք չի սիրում միայնակ զգալ: Ոչ ոք չի սիրում մերժվել: Երբեմն ուժեղ մարդիկ ընդհանրապես չեն ցանկանում հերոս լինել: Երբեմն նույնիսկ նրանք սկսում են կարիք ունենալ մեկի, ով նրանց «կփրկի» կամ գոնե պարզապես նրանց կողքին կլինի: Նրանց պետք է նաև մեկը, ում կարող են անվանել իրենց լավագույն ընկերը կամ զուգընկերը: Ինչ-որ մեկը, ով նրանց համար կբացահայտի բոլոր այն զարմանալի բաները, որոնք միայն իսկապես նվիրված մարդը կարող է անել:

Որովհետև երբեմն նույնիսկ ամենաուժեղ մարդն է ճկվում է ծանր բեռի տակ: Եվ սովորաբար դա տեղի է ունենում, երբ նա մոռանում է իր մասին այն միակ պատճառով, որ նա ստիպված էր շատ երկար ուժեղ լինել: Երբ նա չի կարողում բարձրանալ անկողնուց, քանի որ նրա մարմինը, սիրտը և հոգին լցված են ծանրությամբ: Երբ այն ամենը, ինչ նա կառուցել է, քարուքանդ է լինում, և չկա մեկը, ով կարող է օգնել:

Նույնիսկ ամենահզոր մարդիկ երբեմն հանգստի կարիք ունեն, նրանք պետք է ժամանակավորապես «ղեկը» տան ուրիշներին: Նրանք պետք է դանդաղեցնեն արագությունը և վերալիցքավորեն իրենց մարտկոցները, որպեսզի ամբողջությամբ չքայքայվեն և ոչնչանան: Նրանք պետք է բացվեն փոփոխությունների համար և թողնեն, որ ուրիշները ինչ-որ բան անեն իրենց համար: Քանի որ նրանք օժտված չեն գերուժով: Նրանք նույնպես մարդիկ են, և նրանց հարկավոր է զգալ դա:

Ի վերջո, նույնիսկ ամենաուժեղ մարդը հոգնում է ուժեղ լինելուց, քանի որ այս ուժը նրան չի տրվել ի ծնե: Նա սովորել է ուժեղ լինել, բախվելով բազմաթիվ դժվարությունների և խոչընդոտների, որոնք ստիպված է եղել միայնակ հաղթահարել:

Եվ նույնիսկ նա կարոտում է այն ժամանակները, երբ նա պարզապես մարդ էր, երբ մարդիկ և հանգամանքները դեռ չէին սովորեցնում նրան, որ դու պետք է ուժեղ լինես և ապավինես միայն ինքդ քեզ:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Նույնիսկ ամենաուժեղ մարդը հոգնում է ուժեղ լինելուց և ընդմիջման կարիք ունի
Ահա թե ինչպիսի տեք ունի Չինաստանի ամենաթանկարժեք տունը