fbpx

Տղան երազում տեսավ ինքն իրեն…

Տղան երազ տեսավ, իբր ինքն իրեն կողքից էր տեսնում ու զարմանում, ահա թե  ինչպիսին է ինքը:

Տեսավ իրեն՝ հորը օգնելիս ու աշխատելիս: «Ա՜յ թե աշխատասերն եմ»,-  մտածեց տղան: Քիչ անց տեսավ իրեն՝ շորերը թափած, կիսաքուն՝ սեղանի մոտ նստած: «Ա՜յ քեզ բան, մի՞թե ես նաև ծույլ եմ»,- զարմացավ տղան:

Երազը շարունակվում էր: Տղան իրեն տեսավ դաշտերում՝ մենակ ու անվախ: «Ահա թե ինչ քաջն եմ»,- մտածեց տղան: Բայց մի պահ չանցած, տեսավ իրեն՝ մի փոքր շնիկից վախեցած փախչելիս: «Ուրեմն՝ ես նաև վախկո՞տ եմ»,- նորից զարմացավ տղան:

Հետո տեսավ, որ օգնում է հիվանդ մի ծերունու՝ ճանապարհն անցնելիս: «Ես բարի ու համեստ եմ»,- ուրախացավ նա երազում: Սակայն քիչ անց տեսավ, որ ծեծում է փոքրիկ մի տղայի: «Ես նաև գոռոզ եմ ու չար»,- գլխի ընկավ տղան:

 Եվ նա չէր հասկանում՝ իրականում ինչպիսին է ինքը՝ լա՞վը, թե վատը, բարի՞, թե՞ չար:

Ու հանկարծ նրա երազում հայտնվեց մի տղա, ում դեմքը պայծառ էր ու ազնիվ, իսկ աչքերը փայլում էին սիրուց: Նրա շուրջն ամեն ինչ լուսավորված էր: Նման հրաշալի ու գեղեցիկ մարդ նա դեռ չէր տեսել: Այդ տղան… հենց ինքն էր: Ու երազի մեջ լաց եղավ տղան: «Ահա թե ինչպիսին պետք է լինեմ ես»,- մտածեց տղան և արցունքների մեջ արթնացավ…

Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Տղան երազում տեսավ ինքն իրեն…
19 հայտնի սև սպիտակ պատմական լուսանկարները գունավոր