fbpx

Յուրաքանչյուր տղամարդու երեք ամենանվիրական ցանկությունները

Այս կարիքները կարող են ճնշվել, մոռացվել կամ փոխարինվել այլ բանով, բայց յուրաքանչյուր տղամարդու սրտում դրանք կան…

Տղամարդուն անհրեժեշտ է իմանալ, որ ինքն ուժեղ է: Նրան անհրաժեշտ է իմանալ, որ կարող է հաղթահարել դժվարությունները:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

… Երբ Աստված ստեղծեց տղամարդուն, Նա ուներ ինչ-որ ծրագիր, և եթե մենք ուզում ենք մեզ գտնել այս աշխարհում, մենք պետք է հասկանանք այդ ծրագիրը: Ի՞նչ դրեց Նա տղամարդու սրտում:

Երեք ցանկություն կա, որ գտել եմ սրտիս խորքում, որոնք չեմ կարող անտեսել առանց հոգիս կորցնելու։ Դրանք սահմանում են, թե ով եմ ես, ինչպիսին եմ ես և ինչպիսին եմ ուզում դառնալ: Ես ետ էի նայում իմ սեփական մանկությանը, ես փնտրում էի պատասխանը գրքերի էջերում, ուշադիր լսում էի շատ ու շատ տղամարդկանց, և այժմ վստահ եմ, որ այդ ցանկությունները բոլորի համար նույնն են, դրանք տղամարդկությունը որպես այդպիսին հասկանալու բանալին են։

Դրանք կարող են ճնշվել, մոռացվել կամ փոխարինվել այլ բանով, բայց յուրաքանչյուր տղամարդու սրտում կա ճակատամարտը հաղթելու, արկածն ապրելու և գեղեցկուհուն փրկելու հուսահատ ցանկություն: Ես ուզում եմ, որ դուք հիշեք այն ֆիլմերը, որոնք սիրում են տղամարդիկ, հիշեք, թե ինչ են անում տղամարդիկ ազատ ժամանակ, բայց ամենակարևորը, հիշեք տղաների ամենաուժեղ ցանկությունները և համոզվեք, որ ես ճիշտ եմ։

Հաղթել ճակատամարտը

Թիկնոցներ և թրեր, կամուֆլյաժ, բանդանաներ և ատրճանակներ՝ ահա տղաների համազգեստը։ Տղաները ձգտում են լինել ուժեղ, վտանգավոր, ձգտում են, որպեսզի իրենց հետ հաշվի նստեն: Քանի՞ ծնող է ապարդյուն փորձել փոքրիկ Թիմիին ետ պահել զենքի հետ խաղալուց: Նույնիսկ մի էլ մտածեք: Եթե ​​տղային խաղալիք զենք չտրամադրես, ձեռքի տակ եղածից կպատրաստի։ Նախաճաշին տղաներս հրացաններ էին պատրաստում հացի փշրանքներից։ Յուրաքանչյուր փայտ կամ ընկած ճյուղ դառնում էր նիզակ, կամ ավելին՝ բազուկա։ Հակառակ նրան, ինչ ասում են ժամանակակից շատ մանկավարժներ, այս ամենը չի վկայում հեռուստատեսության դաժանության հետևանքով առաջացած հոգեկան խանգարման կամ մարմնի քիմիական անհավասարակշռության մասին:

Ագրեսիան տղամարդու էության մի մասն է, այն «ներկառուցված» է մեր մեջ։

Աղջիկները չեն հորինում խաղեր, որոնցում «մահանում են» մեծ թվով մարդիկ, որոնցում արյունահեղությունը զվարճության համար անհրաժեշտ պայման է։ Հոկեյն, օրինակ, ամենևին էլ կանացի գյուտ չէր, ինչպես բռնցքամարտը։ Տղան ուզում է հարձակվել ինչ-որ բանի վրա, տղամարդը նույնպես, նույնիսկ եթե դա ընդամենը մի փոքրիկ կետ լինի թիրախի վրա: Իմ տղաները, օրինակ, ժամանակ չեն ծախսի թեյ խմելու վրա։ Նրանք իրենց ընկերներին չեն զանգում, որպեսզի խոսեն նրանց հետ մարդկային հարաբերությունների մասին: Նրանք մեծանում են անտարբեր խաղերի նկատմամբ, որոնք չունեն վտանգի, մրցակցության կամ «արյունահեղության» տարր։ Նրանց համար բոլորովին անհասկանալի են «համագործակցության և աջակցության» սկզբունքների վրա հիմնված խաղերը։

«Եվ ոչ ոքի չե՞ն սպանում, – անվստահ կհարցնեն նրանք: – Չկա՞ն հաղթողներ: Այդ դեպքում ինչո՞ւմ է հետաքրքրությունը»։ Սա այնքան բնորոշ իրավիճակ է, որ պետք է մեզ համոզի, որ տղան մարտիկ է։ Իսկ նման պահվածքը նրա կողմից ամենևին էլ մանկական չէ։ Երբ տղաները խաղում են «պատերազմ», նրանք փորձում են իրենց դերը, որը խաղալու են շատ ավելի լուրջ դրամայում։ Թերևս մի օր ձեզ անհրաժեշտ կլինի հենց այս տղայի պաշտպանությունը:

Եթե ​​տղամարդուն սովորեցնեն միայն, որ նա պետք է բարի լինի, ապա նա կարող է կորցնել իր սիրտը այն վերքերից, որոնք նա կստանա իր կյանքի ընթացքում: Սա առավել ևս վերաբերում է մարդկային հարաբերությունների բարդ ոլորտին, որտեղ տղամարդն առավել սուր է զգում իր անպատրաստությունը։ Ինչպես ասել է Բլայը, «յուրաքանչյուր մարդկային հարաբերություն երբեմն պահանջում է ագրեսիայի դրսևորում»:

Իհարկե, այս ցանկությունը կարող է մարվել, եթե տարիներ շարունակ անտեսվի, և տղամարդը կարող է իրեն անպատրաստ զգալ այն ճակատամարտին, որը գիտի, որ առջևում է: Կամ այս ցանկությունը կարող է ցույց տալ իր մութ կողմը, որը քաղաքի ավազակախմբերի անդամները գիտեն անմիջականորեն: Բայց այն ոչ մի տեղ չի գնում: Յուրաքանչյուր տղամարդ ցանկանում է հերոս լինել: Յուրաքանչյուր տղամարդ պետք է իմանա, որ ինքն ուժեղ է։ Բոլորովին կանանց շնորհիվ չէ, որ «Քաջ սիրտը» դարձավ տասնամյակի ֆիլմը: «Թռչող վագրեր», «Կվայ գետի կամուրջը», «Հրաշալի յոթնյակ», «Շեյն», «Ուղիղ կեսօրին», «Փրկել շարքային Ռայնին», «Լավագույն հրձիգը», «Ամուր ընկույզ», «Գլադիատոր»՝ ահա տղամարդկանց սիրելի ֆիլմերը: Նրանք մեզ բացահայտում են տղամարդկանց սրտի ցանկությունները, բացահայտում են այն, ինչ բնորոշ է տղամարդկանց ի ծնե:

Ուզես, թե չուզես, ամեն տղամարդու սրտում ինչ-որ ագրեսիվ բան կա։

Կարդացեք նաև՝ Իսկական ՏՂԱՄԱՐԴՈւ 9 պատվիրանները

Ապրել արկածը

Մի օր կոնֆերանսի ժամանակ ինձ մի կողմ տարավ վաթսունն անց մի դատավոր՝ իսկական հարավցի, հաճելի ակցենտով, գծավոր կոստյումով։

Հանգիստ, գրեթե ներողություն խնդրելով, նա ինձ պատմեց իր ծովի հանդեպ, նավարկության հանդեպ սիրո մասին, այն մասին, թե ինչպես վերջապես ընկերոջ հետ կառուցեցին իրենց նավը: Հետո նրա աչքերը փայլեցին տարօրինակ կերպով։ «Մի քանի տարի առաջ, երբ մենք նավարկեցինք Բերմուդյան կղզիների ափից, մեզ վրա հասավ հսկայական փոթորիկը։ Բոլորովին անհասկանալի է, թե որտեղից այն հայտնվեց։ Վեց մետրանոց ալիքները հարվածում էին ինը մետրանոց ինքնաշեն նավին: Ես կարծում էի, որ մեր վերջն է»: Նա կանգ առավ, որպեսզի ուժեղացնի իր խոսքերի ազդեցությունը, իսկ հետո խոստովանեց. «Սրանք իմ կյանքի լավագույն պահերն էին»։

Արկածների ցանկությունը յուրաքանչյուր տղամարդու սրտում է:

Խոսքը միայն «զվարճանալու» ցանկության մասին չէ։ Արկածը մեզնից ինչ-որ բան է պահանջում, այն ստուգում է մեր ուժերը։ Եվ չնայած մենք կարող ենք վախենալ գալիք թեստից, այնուամենայնիվ, մենք ձգտում ենք անցնել այն, որպեսզի համոզվենք, որ կարող ենք դա անել:

Եթե ​​տղամարդը կորցրել է արկածախնդրության ցանկությունը և ասում է, որ դրանք իրեն չեն հետաքրքրում, դա միայն այն պատճառով է, որ նա չգիտի, թե արդյո՞ք կբավարարեն իր ուժերը դրանք հաղթահարելու համար, չի հավատում, որ կդիմանա ամրության փորձությանը: Հենց այդ պատճառով, նա գալիս է այն եզրակացության, որ չարժե փորձել:

Փրկել գեղեցկուհուն

Ոչինչ չի ոգեշնչում տղամարդուն հերոսությունների, ինչպես գեղեցիկ կինը: Հանուն նրա դուք պատրաստ եք հարձակվել ամրոցի վրա, սպանել հսկային, ցատկել պարապետի վրայով: Կամ, օրինակ, բեյսբոլ խաղի ընթացքում՝ գնդակը դուրս հանել դաշտից:

Ո՞վ կլիներ Ռոբին Հուդը կամ Արթուր թագավորը առանց այն կանանց, ում սիրում էին: Պարզապես տղամարդիկ, որոնք մասնակցում են ձանձրալի մարտերին: Ինդիանա Ջոնսն ու Ջեյմս Բոնդը իրենք չէին լինի, եթե նրանց կողքին գեղեցկուհիներ չլինեին: Դե իսկ, եթե գեղեցկուհիները կողքիդ են, անկասկած, պետք է պայքարել նրանց համար:

Հասկանո՞ւմ եք, բանը միայն նրանում չէ, որ տղամարդը պետք է հաղթի ճակատամարտում, նրան պետք է մեկը, հանուն որի նա կկռվի: Ճակատամարտն ինքնին երբեք բավարար չէ, տղամարդը ձգտում է սիրավեպի: Միայն հերոս լինելը բավական չէ. տղամարդու համար կարևոր է հերոս լինել ինչ-որ մեկի համար, այն կնոջ համար, ում սիրում է։

Աղբյուր՝ Ջ. Էլդրիջ «Անզուսպ սիրտ»


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 2.25 из 5 )
MediaMag
Յուրաքանչյուր տղամարդու երեք ամենանվիրական ցանկությունները
ԹԵՍՏ. Ի՞նչ տաղանդ եք թաքցնում Ձեր մեջ