Կնոջ և տղամարդու տարբերությունները դրսևորվում են ոչ միայն ֆիզիոլոգիական նշաններով: Մենք տարբեր կերպ ենք նայում շատ բաներին, տարբեր կերպ ենք արձագանքում ուրախ և տխուր նորություններին, տարբեր կերպ ենք սիրում հանգստանալ, քնել և այլն: Մեր զուգընկերների շատ սովորություններին մենք համակերպվում ենք և ներում նրանց՝ մեր պատկերացումներից իրենց «շեղումների» համար:
Բայց կան տղամարդկային սովորություններ, որոնք նյարդայնացնում են կանանց, որքան էլ որ կանայք համոզեն իրենց այդ ամենին թեթև վերաբերվել, ուշադրություն չդարձնել, շրջվել․․․: Շատ ֆորումներում կանայք քննարկում են այս թեման և կազմել են 5 այդպիսի որակներից բաղկացած մի ցուցակ:
1. Տղամարդկանց շրջապատում կոպիտ հումորները
Երբեմն հումորները շատ սուր են լինում, սարկազմով և իրոնիայով: Կանայք վաղուց արդեն նեղացած կլինեին, իսկ տղամարդիկ կծիծաղեին և կշարունակեին նույն կերպ, կարծես ոչինչ էլ չի եղել:
2. Հրաժարում դիմել բժշկին
Երբ տղամարդիկ հիվանդանում են նույնիսկ ոչ բարձր ջերմությամբ, դա պրոբլեմ է ամբողջ ընտանիքի համար: Նրանց հետ ավելի դժվար է, քան երեխաների: Նրանք սկսում են հրաժարվել դեղեր ընդունել և դիմել բժշկին:
3. Օգտվում են կանացի պարագաներից
Ամենատարածվածը՝ դա կանացի ածելիների օգտագործումն է: Միգուցե նրանց դուր է գալիս սարքի գեղեցիկ բռնակը:
4. Չեն հստակեցնում դետալները
Եթե տղամարդուն ընտանիքով հյուր են հրավիրում, ապա նա կիմանա միայն ժամը: Թե որքա՞ն այնտեղ մարդ կլինի, ո՞վ է այնտեղ նոր, պե՞տք է արդյոք սեղանի համար ինչ-որ բան տանել, թե ոչ՝ այս հարցերին նրանք երբեք չունեն պատասխան:
5. Փողոցում թքելը
Այս սովորությունը կանայք միաձայն նշեցին ոչ դուրեկան զգացման և ոչ էսթետիկ տպավորությունների պատճառով:
Իսկ դուք համաձա՞յն եք կանացի ֆորումների մասնակիցների այս կարծիքների հետ:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։