Իդեալական կինը, որի մասին ասում են «բոլոր տղամարդկանց երազանք», իրականում առասպելական արարած չէ, նա իրոք գոյություն ունի և նա սովորական է, հասարակ, բայց այնպիսին, ով գիտի իր տղամարդու այս 6 պահանջարկի մասին։
Եվ այսպես նրան հարկավոր է կին…
Կին-զուգընկեր
Նա կարողանում է լսել։ Ընդորում ոչ կեղծ։ Նրան հետաքրքիր է և կարևոր է իմանալ, թե ինչի մասին է մտածում իր զուգընկերը։ Դա ունակությունն է ասել այն մասին, որ դուք նրա կողմից եք, որ դուք՝ նրա գլխավոր հենասյունն եք և բոլոր ժամանակների աջակցությունը։
Կին-մուսա
Հիշո՞ւմ եք արտահայտությունը. «Բոլոր մեծագույն տղամարդկանց ետևում կանգնած է մեծագույն կին»։ Պատմությունը բազմաթիվ այդպիսի դեպքեր գիտի։ Օրինակ Գալան՝ Սալվադոր Դալիի համար կամ Մերսեդես Գարչուն Գաբրիել Գարսիա Մարկեսի համար։ Այս կանայք ոգեշնչում էին իրենց տղամարդկանց, հպարտանում և հավատում նրանց։
Կին, որ հարմարավետություն է ստեղծում
Նա կին է, ով կարողանում է ստեղծել տարածություն, որտեղ վերադառնալու ցանկություն է առաջանում։ Ցանկություն կա, որովհետև այնտեղ հարմարավետ է, որովհետև այնտեղ քեզ սպասում են և սիրում։
Կին-սիրուհի
Նա կին է, ով կարողանում է գնահատել և սիրել ոչ միայն տղամարդուն, այլ նաև ինքն իրեն։ Հենց նրա պատճառով տղամարդը երբեք չի նկատում այլ գայթակղություններ։ Նա կարողանում է իր կյանքի ուղեկցին տալ այն տպավորություններն ու զգացողությունները, որոնք նրա համար կարևոր են։ Եվ անում է դա ինչպես ինտիմ հարաբերություններում, այնպես էլ կյանքի բոլոր ոլորտներում։ Սկզբի համար աջատեք ձեր մեջ «մայրիկին», և միացրեք «կնոջը, ով սեր է ուզում և ով ունակ է սեր պարգևել»։
Կին-ընկեր
Նա այն կինն է, ով ընդունում է իր տղամարդուն այնպիսին, ինչպիսին որ կա։ Ձեր կողքին թուլանալու և հանգստանալու հնարավորություն տվեք ձեր տղամարդուն։ Կիսեք նրա հետաքրքրությունները, թեկուզ մասնակիորեն։ Եվ կարողացեք գնահատել «միայնակ մնալու» նրա իրավունքը։
Կին-այցեքարտ
Նա այն կինն է, ումով հպարտանում է տղամարդը։ Նա խնամված է, գրավիչ, նա հետաքրքիր է։ Տղամարդը հպարտանում է, որ շրջապատը հիանում է նրանով, որ նա՝ իր կինն է։ Կարողացեք ձեր տղամարդու համար լինել հիասքանչ, սեքսուալ և ժպտերես։