Զարմանալի է, բայց կանանց հետ համեմատած, տղամարդիկ ավելի հազվադեպ են տառապում արտաքինի հետ կապված բարդույթներից: Նրանք համարում են իրենց «գեղեցիկ արուներ, ով ունակ է գրավել յուրաքանչյուր գեղեցիկ սեռի ներկայացուցիչի ուշադրությունը»:
Սակայն շատ տղամարդիկ պետք է վերանայեն իրենց հայացքները տղամարդկային գեղեցկության առումով:
Հատուկ Ձեզ համար մենք հարցում ենք կատարել կանանց մոտ և հարցրել, թե ո՞ր տղամարդկային գծերն ու սովորություններն են նրանց ամենաշատը նյարդայնացնում։
Դուք կզարմանաք․
Թափանցիկ վերնաշապիկ
Այո-այո, կան տղամարդկանց այդպիսի տեսակներ, որոնք ուղղակի վստահ են սեփական անկրկնելիությանը: Եվ որպեսզի ցուցադրեն իրենց հիասքանչությունն ամբողջ աշխարհին՝ կրում են թափանցիկ վերնաշապիկներ: Հավատացեք, դա շատ ծիծաղելի և անհեթեթ է նայվում:
Չափից շատ զարդեր
Հայտնի ռեփերների թանկարժեք հոլովակներում այդ ամենը բավական հետաքրքիր է դիտվում: Բայց եթե դուք կողքի բակի սովորական Պողոսն եք, ամենաքիչը դա ծիծաղելի կդիտվի:
Երկար անձրևանոց
«Էկրանի տղայի» ևս մեկ տարբերակ: Մինչև հիմա շատերն են հիանում «Մատրիցա» ֆիլմում Կիանո Ռիվսի մարմնավորած կերպարով և փորձում են պատճենել նրա կերպարը: Ուղղակի դադարեք անել դա:
Պոմպոմներով գլխարկ
Եթե դուք 10 տարեկան չեք և Ձեզ մայրիկը չի հագցնում, ապա խանութում կարելի է գտնել շատ ավելի ոճային և մեծահասակներին սազող տարբերակներ:
Երկար եղունգ ճկույթին
Այստեղ նույնիսկ մեկնաբանություններն են ավելորդ, ուղղակի ֆու․․․
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։