Այս հորոսկոպն ըստ կենդանակերպի նշանի կհուշի թե ինչպիսին կարող է լինել տղամարդը։ Բայց հիշեք, որ աստղերը հուշում են բայց չեն պարտադրում…
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Խոյ-տղամարդ
Տղամարդ Խոյը լավ բնավորություն ունի: Նա իրոք սիրում է ձեզ ու ձեզ համար ամեն ինչ կանի: Նրա մտադրությունները արժանի են գովասանքի, ու նա իր ուժի շնորհիվ ունակ է հսկայական զոհաբերության: Ճիշտ է, ընդհանուր նկարագիրը դրական է, բայց որոշ առանձին դետալներ կարող են տարբերվել: Ամենօրյա կյանքում Խոյը շատ վտանգավոր է, քանի որ նա շատ իմպուլսիվ է գործում ու շատ քիչ է մտածում այն մասին, թե իր խոսքերը կամ արարքները ինչպես կազդեն ձեզ վրա:
Ցուլ-տղամարդ
Ցուլ տղամարդը այնպես է հոգ տանում ձեր մասին, ասես դուք հազվագյուտ ծաղիկ լինեք: Ցուլը կանանց հետ իրեն շատ օրինակելի է պահում: Նրա կողքին դուք հոգեկան հանգստություն կզգաք, մարմնական բավականություն, ի վերջո նա հոյակապ սիրեկան է: Ցուլը կանի ամեն ինչ, որպեսզի ձեզ իր կողքին պահի: Այդուհանդերձ, պետք է նշել, որ չնայած նա ձեզ կվերաբերվի ինչպես թանկարժեք քարի, նա ձեզանից կախում չի ունենա: Նա գիտի, թե երբ է պետք աջակցել ձեզ, բայց երբեմն էլ մեծագույն համառությամբ ինքն իր տեսակետը կպաշտպանի:
Երկվորյակ-տղամարդ
Երկվորյակները Կենդանակերպի բոլոր նշաններից ամենախորամանկն են: Այս նշանի տղամարդիկ մոգական ուժ ունեն, որն ունակ է կնոջը զինաթափել ու զրկել բոլոր կապանքներից, բայց հենց Երկվորյակները ստանում են իրենց ուզածը, նրանք միանգամից չքվում են: Տղամարդ Երկվորյակը ձգտում է սերը կապակցել ստի ու էրոտիկ խաղերի հետ՝ հետևում թողնելով այդ խաղի բազմաթիվ զոհերին: Եթե դուք Երկվորյակի հետ եք կապել ձեր կյանքը, ուրեմն՝ պետք է խաղաք նրա կանոններով ու նրա զենքով:
Խեցգետին-տղամարդ
Հարցը ոչ թե այն է, թե Խեցգետինը որքանով է վտանգավոր ձեզ համար, այլ թե որքանով եք դուք վտանգավոր խեցգետնի համար: Այդ տղամարդը բարձր է գնահատում ու սիրում իր կնոջը ու նրան վերաբերվում է ինչպես թագուհու: Նա կկատարի ձեր բոլոր քմահաճույքները, ձեզ պատվանդանի վրա կբարձրացնի ու կպաշտի: Նա ձեզ հսկայական ուժ ու վստահություն կներշնչի, բայց ինչպե՞ս դուք կվարվեք դրանց հետ: Խեցգետինը շատ զգայուն է, ու եթե նրան բավականաչափ սեր չտաք, ապա հենց դուք կոտրված սրտով կմնաք:
Առյուծ-տղամարդ
Առյուծ տղամարդն ինքն իրեն այնքան շատ է սիրում, որ շուրջը ոչինչ նրա համար նշանակություն չունի: Եթե դուք ամբողջովին ներգրավվեք Առյուծի հետ հարաբերություններում, դուք կզարմանաք, չէ՞ որ նրա գերակայություններն ու նպատակները իրականում ձեզ հետ ոչ մի կապ չունեն: Նրա համար դուք պարզապես ավար եք: Ձեր կողքին նա իրեն իսկական տղամարդ է զգում, բայց դուք նրա կողքին ձեզ լիարժեք կին չեք զգա:
Կույս-տղամարդ
Տղամարդ Կույսը կարծում է, թե իդեալի մարմնավորում է: Նրա նկատմամբ սերը միշտ լի է տառապանքներով, քանի որ դուք երբեք բավականաչափ լավը չեք նրա համար: Կույսը շատ բան է պահանջում: Նա քննադատում է ձեզ, քանի որ սիրում է և ուզում է ձեզ ամենաճիշտ ճանապարհով առաջնորդել: Բայց նա չի հասկանում, որ կինը սիրո մեկ այլ ապացույցի՝ քնքշանքի կարիք ունի…
Կարդացեք նաև՝ Ինչպիսի տղամարդիկ են պետք կանանց՝ ըստ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանների
Կշեռք-տղամարդ
Կշեռքի սերը ձեզ մոլորեցնում է. այն շատ փոփոխական է: Այս նշանի տղամարդիկ կարող են ձեզ զարմացնել իրենց փոփոխական բնավորությամբ՝ ռոմանտիկայից անցնելով դրամայի ու ինքնամեկուսացման: Դժվար է կանխատեսել, թե նրա հետ ինչ ապագա կունենաք: Վտանգն այն է, որ ձեր հարաբերություններում չի լինի հավասարակշռություն, դուք չեք իմանա, թե ինչ է նա զգում ու չեք կարողանա բոլոր խնդիրներին սթափ լուծում գտնել: Այսպիսով՝ դուք կարող եք տրվել հոսանքի, մինչև ուշքի չգաք ու չհասկանաք, որ Կշեռք հետ հարաբերությունները հեռանկարային չեն:
Կարիճ-տղամարդ
Կարիճի սերը կարող է ձեզ համար թանկարժեք ընծա լինել: Նրա գրկում դուք ձեզ պաշտպանված ու սիրված կզգաք: Նա ձեզ կսիրի անկախ ձեր միջև գոյություն ունեցող խոչընդոտներից: Նրա նվիրվածության ուժը բացարձակ է: Այդուհանդերձ, կարիճը ունի նաև մութ կողմեր, որը դուք չեք կարող անտեսել: Եթե դուք նրան վիրավորեք, ապա Կարիճը չի մոռանա այդ մասին, նա անպայման կգտնի ձեզ վիրավորելու պատճառ: Խնդիրն այն է, որ նա վիրավորանքը շատ ավելի ուժեղ է ընկալում ու ունակ է կտրուկ պատասխանի:
Աղեղնավոր-տղամարդ
Աղեղնավոր տղամարդիկ ոչ մի վատ մտադրություն չունեն: Նրանք լավ տղաներ են, որոնք հենց սկզբից ձեզ կասեն, որ սիրում են արկածներ ու որ շատ արագ են հոգնում նույն կնոջ հետ հարաբերություններից: Դուք կհավատաք, որ դուք բացառություն եք, որն այդ կանոններին չի ենթարկվում: Դուք վստահ կլինեք, որ կփոխեք նրան ու կկարողանաք Աղեղնավորին ձեր կողքին պահել: Բայց հաջողության ձեր շանսերը շատ քիչ են…
Այծեղջյուր-տղամարդ
Ի դեմս այս նշանի ներկայացուցչի՝ դուք կգտնեք կայուն մարդու, որն ունակ է պատասխանատվություն ստանձնել սիրելի կնոջ համար ու ձեզ վստահություն ներշնչել: Տղամարդ Այծեղջյուրն այն մարդը չէ, որը կարող է ձեզ վիրավորել իր չմտածված արարքով: Այնուամենայնիվ, նրա կողքին ձեր կյանքը կարող է շատ միապաղաղ լինել: Նրա կողքին դուք կգտնեք գեղեցիկ սեր, բայց այն ունակ չէ շարժվել դեպի նոր հորիզոններ:
Ջրհոս-տղամարդ
Ջրհոսին ընտելացնելուց հետո նա կնմանվի հեքիաթային արքայազնի՝ խելացի, զվարճալի, հնարամիտ անկողնում ու ընտանիքին նվիրված: Բայց մինչ այդ դուք պետք է մի քանի քայլ ձեռնարկեք: Ջրհոսը այդքան հեշտությամբ չի հանձնվում: Միայն առանձնահատուկ կինը կարող է նրան տրամադրել այն ազատությունը, որի պահանջը նա ունի: Եթե դուք գիտեք, թե ինչպես կարելի է գոհացնել Ջրհոս տղամարդուն, ուրեմն՝ դուք բախտավոր կին եք։
Ձկներ-տղամարդ
Ձուկ տղամարդը իսկական իդեալիստ է, նա իր ենթագիտակցության մեջ հստակ պատկերացնում է, թե ինչպիսին պետք է լինի սերը: Հարցն այն է՝ կկարողանաք արդյոք դուք հասնել նրա ակնկալիքների բարձունքին: Նույնիսկ եթե սկզբում նա շատ ոգևորված է, շատ շուտով դուք կարող եք դուրս մնալ նրա երազանքների ու զգացմունքների աշխարհից՝ ինքներդ էլ չհասկանալով, թե որն էր ձեր սխալը: