Twitter սոցիալական ցանցի ներկայացուցիչները հանդիպել են որոնողական համակարգի ներկայացուցիչների հետ, միավորման առաջարկը քննարկելու համար։
Սոցիալական ցանցի ղեկավարությունը մի քանի շաբաթ առաջ բանակցություններ էր վարել Yahoo!-ի գլխավոր տնօրեն Մարիսա Մայերի հետ։ Ինչպես հաղորդում է New York Post-ը քննարկվել են ընկերությունների միաձուլման հնարավորությունները։
Մասնավորապես, կորպորացիայի ղեկավարությունը գնահատել է որոնողականի ֆինանսական վիճակը և միաձուլումից հետո դրա պոտենցիալ զարգացման հնարավորությունը։
— Twitter-ը՝ ակնթարթային նորությունների նշանակման վայրն է, իսկ Yahoo! կայքին հետևում են բազմաթիվ աչքեր։ Գաղափարն այդքան խելագար չէ, որքան կարող եք պատկերացնել, – հաղորդում է հրատարակության աղբյուրը։
Հիշեցնենք, որ ներկա պահին Yahoo! որոնողական համակարգը լուրջ կորուստներ է կրում, այդ պատճառով ընկերությունը ստիպված է իր բիզնեսի համար գնորդներ որոնել։ Թեկնածուների ցանկում են՝ Google, Time Inc. և YP Holdings-ը։
Աղբյուրը՝ life.ru