fbpx

Մարդկանց 12 սովորություն, որոնց տանը միշտ իդեալական մաքրություն է

Զարգացրեք այս 12 սովորությունները ձեր մեջ և ձեր տունը միշտ իդեալական մաքուր տեսք կունենա:

1. Հագուստը թաքցրեք միանգամից

Հանել եք տաբատը՝ անմիջապես դրեք այն կամ պահարանում կամ կեղտոտ հագուստի համար նախատեսված կողովում: Մոռացեք աթոռի կամ արդուկի տախտակի մասին: Ամեն իր պետք է ունենա իր տեղը, որն այն անպայմանորեն զբաղեցնում է օգտագործումից հետո:

Պատկերացրեք, թե որքան ժամանակ եք ծախսում հագուստի փնտրտուքի վրա: Այդ ժամանակը կարելի է զգալիորեն կրճատել:

2. Մի ստեղծեք պահեստային անկյուն

Դա մեր ազգային բնավորության գծերից մեկն է՝ ամեն ազատ անկյուն դարձնել մառան։ Բայց դժվար ձեզ հետագայում պետք գան տոնածառի այրված լույսերը, տոպրակներով լի երկու տոպրակ և ժամկետնանց թերթերը։

Ազատվեք տան մեջ եղած բոլոր անպետք իրերից։

3. Դասավորեք փաստաթղթերը

Եվ այսպես դասավորեք՝ մուծման նոր կվիտանցիաները նորերի հետ, վճարածները՝ վճարածների հետ։ Խմբավորեք զեղջային քարտերը, փոստը, կարևոր փաստաթղթերը։ Պարբերաբար ազատվեք անպետքներից։ Լավ կլիներ, որպեսզի այդ իրերի համար ունենայիք առանձին պահարան՝ դարակներով։

4. Ամեն օգտագործումից հետո մաքրեք մակերեսները

Կերակուր պատրաստելուց, ատամները լվանալուց կամ դիմահարդարումից հետո մաքրեք այն մակերեսները, որոնք օգտագործել եք։ Միայն մի քանի վայրկյան և ձեզ այլևս պետք չի լինի մի ամբողջ շաբաթ օր առանձնացնել յուղահետքեր կամ փոշի հավաքելու համար։

5. Անկողինը նախատեսված է քնելու համար, այլ ոչ թե իրեր պահելու

Օգտագործեք այն ըստ նշանակության։ Մի պահեք նրա մեջ հագուստ կամ այլ իրեր, որոնց վրայով ստիպված եք անցնել, որպեսզի քնեք։ Պահելու քի՞չ տեղ ունեք։ Գնեք պահարան։

6. Պահեք ողջամիտ քանակությամբ բարձեր և ծածկոցներ

Ի՞նչ իմաստ ունի անկողնում 12 բարձ պահել։ Զարմանալի է, որ այնտեղ դեռևս ոչ ոք չի կորել։

Երբ ննջարանային կամ դեկորատիվ բարձերը շատ են՝ դժվար է դրանք տեղավորելը։ Այդ պատճառով դրանք հայտնվում են գետնին։ Ծածկոցների հետ նույն պատմությունն է։

Ձերբազատվեք հնից և անպետքից (նվիրաբերեք կարիքավորներին)։ Որպես բոնուս՝ ձեզ վերջապես դուր կգա առավոտյան անկողին հավաքելու պրոցեսը։

7. Հավաքեք անկողինը

Այո դա ննջարանը դարձնում է մաքուր և կոկիկ։

8. Թաքցրեք կոշիկներն ու վերարկուն

Համաձայնվեք, դուրեկան չէ մտնել բնակարան, որը քեզ դիմավորում է վերարկուների և բաճկոնների մի հսկայական բլուրով։ Ազատեք կախիչը, տեղավորեք հագուստը պահարանում։ Պատի կողքին դրված կոշիկներն էլ տեղավորեք տումբայի մեջ։

9. Լվացեք ամաններն անմիջապես

Ահա այն, ամենազզվելի օրենքը։ Եթե այն ձեր ուժերից վեր է՝ գնեք աման լվացող մեքենա։ Նրա մեջ կարելի է տեղավորել ամբողջ օրվա կեղտոտ ամանները և միայն երեկոյան միացնել այն։ Առավոտյան ձեզ ընդամենը մի քանի րոպե պետք կլինի՝ ամեն ինչ տեղավորելու համար։

Չմոռանաք թավաների և կաթսաների մասին։ Դրանք հաստատ արժի լվանալ անմիջապես։

10. Այստեղ, այնտեղ մի գցեք իրերը

Եթե ընտանիքի ամեն մի անդամ վերցնի իրը և գցի որտեղ պատահի՝ դուք երբեք և ոչինչ չեք կարողանա գտնել։ Ամեն իրի համար որոշեք որոշակի տեղ և միշտ դրեք իրն այնտեղ։

Սա կարևորագույն օրենք է։

11. Պարբերաբար սրբեք փոշիները

Արեք դա շաբաթը մեկ (օրինակ շաբաթ օրերը) և ձեր տունը մաքուր կմնա։ Ընդորում կատարելով նախորդ կետերը՝ ամեն ինչ շատ արագ կլինի։

Բայց եթե տանը կան կենդանիներ, ամեն օր փոշեկուլով մաքրեք տները։

12. Հարգեք նրանց, ում հետ ապրում եք

Տան մաքրության պահպանումը, կոկիկությունը և կարգուկանոնը՝ դա տարբերակներից մեկն է ցույց տալու ձեր ընտանիքին, թե որքան եք հարգում նրանց կենսական տարածությունը։ Մաքուր տունը՝ հաճույք է բոլորի համար։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 2.8 из 5 )
MediaMag
Մարդկանց 12 սովորություն, որոնց տանը միշտ իդեալական մաքրություն է
Կյանքի 20 օրենք, որ պետք է հիշի յուրաքանչյուրը