Նումերոլոգները վստահ են, որ մարդու ծննդյան թվով կարելի է որոշել նրա բնավորությունը և նույնիսկ կանխագուշակել ճակատագիրը։ Օրինակ՝ ծննդյան տարեթվի վերջին թիվն ազդում է այն բանի վրա, թե ինչ մթնոլորտում կանցնի կյանքի հերթական տարին, ինչ կարևոր իրադարձությունների արժե սպասել և ինչ խնդիրների վրա է պետք աշխատել։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Ինչպիսի՞ն կլինի 2025-ի վերջը և 2026-ի սկիզբը։ Պարզվում է՝ շատ բան կախված է ձեր ծննդյան տարեթվի վերջին թվից, պնդում են փորձագետները։ Այդ թիվն օգնում է հասկանալ, թե ինչ էներգիաներ են այժմ ձեզանում ակտիվ, և ինչպես դրանք օգտագործել։
Եթե ձեր ծննդյան տարին ավարտվում է…
0 — Պատրանքները կավարտվեն
Այն ամենը, ինչը երկար ժամանակ ձեզ կայուն էր թվում, մոտ ապագայում կսկսի փլուզվել։ Բայց մի՛ վախեցեք։ Սա կործանում չէ, այլ մաքրագործում։ Մինչև 2026 թվականի ավարտը ձեզանից ակտիվորեն կհանեն վարդագույն ակնոցները։ Մարդիկ ցույց կտան իրենց իրական դեմքը։ Նախագծերում, որոնք դուք համարում էիք հեռանկարային, կբացվեն թույլ կողմեր։ Եվ դուք հանկարծ կգիտակցեք. «Դե վերջապես ես հասկանում եմ, թե իրականում ինչի հետ գործ ունեմ»։ Գլխավորը՝ չշտապել։ Իմաստությունն ու խոհեմությունն այժմ ավելի արժեքավոր են, քան արագ հաղթանակները։
1 — Պերֆեկցիոնիզմը ձեր թույլ կողմն է
Մանրուքներին չափից շատ քննադատաբար վերաբերվելու, ամեն ինչ վերահսկելու և իդեալ որոնելու սովորությունը կարող է ձեզ հետ դաժան կատակ խաղալ և դառնալ զարգացման արգելակ։ Իսկ կյանքը կարծես հատուկ «բաց թողնելու կարողության դասեր» կմատուցի։ Այս տարի դուք հնարավորություն կունենաք հասկանալու, որ իսկական հրաշքները երբեք պլանով տեղի չեն ունենում, այլ պատահում են՝ հակառակ դրան։
2 — Ժամանակն է ստեղծելու ձեր նոր տարբերակը
Երկուսը փոփոխությունների թիվ է։ Մինչև 2026 թվականի սկիզբը երկու թվի կրողներից շատերի մոտ մասշտաբային կարիերային կամ ստեղծագործական շրջադարձեր տեղի կունենան։ Ոմանք կփոխեն մասնագիտությունը, ոմանք կդադարեն «ուրիշի համար աշխատել» և կբացեն սեփական գործը։ Սա ոչ միայն հնի ավարտն է, այլև նորի սկիզբը։ Եղե՛ք վճռական. կասկածները, մառախուղի պես, կխանգարեն ձեզ տեսնել ճանապարհը։
3 — Ձեր ուժը լռության մեջ է
2025-ի վերջի և 2026 թվականի ընթացքում ձեր առջև խնդիր է դրված սովորել լսել ինքներդ ձեզ, այլ ոչ թե արտաքին ակնկալիքներն ու ցուցումները։ Ամենակարևորը տեղի կունենա ոչ թե սոցցանցերում, այլ ձեր ներսում։ Որքան քիչ փորձեք որևէ մեկին հաճոյանալ, դուր գալ, այնքան ավելի արագ կհասկանաք, թե իրականում ինչպիսին եք դուք։
4 — Սովորեք պատասխանատվություն
«Չորսերի» մոտ առաջիկա տարվա գլխավոր թեման կդառնա պատասխանատվությունը։ Մոտակա ամիսներին ձեր կյանքում կարող են ակտիվանալ հին ընտանեկան կոնֆլիկտները, երես կբարձրանան խնդիրները, որոնց լուծումը մշտապես հետաձգվում էր հետոյի վրա՝ բժշկականից մինչև իրավաբանական։ Գլխավորը՝ չփախչել։ Հենց կյանքին արդար հայացքով նայելու և դժվարություններին դեմ առ դեմ դիմակայելու պատրաստակամության մեջ է այժմ ձեր ուժը։ Նա, ով համարձակորեն իր վրա պատասխանատվություն կվերցնի, կհաղթի։
5 — Ընդլայնեք հորիզոնները
Այս տարին ձեզ հնարավորություններ կընձեռի, թեև ոչ այնպիսիք, ինչպիսիք դուք կարող էիք ակնկալել։ Տեղափոխություն նոր քաղաք, կամ նույնիսկ երկիր, շփման շրջանակի, մասնագիտության փոփոխություն՝ այս ամենը կարող է պատահել ձեզ հետ։ Որոշե՛ք ձեզ համար՝ կա՛մ դուք ռիսկի եք դիմում, բայց առաջ եք գնում, կա՛մ խրվում եք անցյալի ճահճում։ Բոնուս՝ ամենավառ և կարևոր իրադարձությունները տեղի կունենան անսպասելիորեն։
Կարդացեք նաև՝ Ձեր ծննդյան տարվա վերջին թիվը` պարզեք, թե ինչ է դա նշանակում
6 — Ընտրեք հանգիստը
Վեցերորդ թվի կրողները պետք է հիշեն, որ եթե նրանք չհավասարակշռեն իրենց կյանքը, նրանց սպառնում է հյուծում։ Մինչև 2025 թվականի ավարտը ստիպված կլինեք ընտրություն կատարել՝ հոգ տանել ձեր մասին, թե՞ շարունակել պտտվել ինչպես սկյուռիկն անիվի մեջ։ Եվ եթե դուք սովորեք շրջապատողներին «ոչ» ասել, պարգևը կլինեն առողջությունը, պարզությունը և նորովի ձեռք բերված սեփական արժեքի զգացումը։
7 — Եկել է պտուղները հավաքելու ժամանակը
Եթե ձեր ծննդյան տարին ավարտվում է յոթով, ապա արդյունքը մոտ է։ Այն ամենը, ինչի վրա դուք աշխատել եք վերջին տարիներին, կսկսի պտուղներ տալ։ Դա կարող է լինել ինչպես արտաքին ճանաչում, այնպես էլ ներքին զգացողություն՝ «Ես իմ տեղում եմ»։ Ձեր միակ թշնամին կլինի հոգնածությունը, ուստի հաստատ արժե ժամանակ հատկացնել ուժերը վերականգնելու համար։
8 — Սովորեք սեր և ընդունում
«Ութերի» մոտ առաջիկա տարին կբարձրացնի ընտանիքի, հարաբերությունների, սրտացավության թեման։ Մինչև 2025 թվականի ավարտը սպասեք մերձեցման, պարզաբանումների, հարաբերությունների ոլորտում հին վերքերի բուժման։ Սա այն ժամանակն է, երբ արժե ոչ թե ձգտել իդեալին, այլ սովորել տեսնել գեղեցկությունն անկատարության մեջ։ Այնտեղ, որտեղ դուք իսկապես կբացվեք, ձեզ մոտ կգա իսկական զգացմունքը։
9 — Դանդաղումը ձախողում չէ
Եթե դուք զգում եք, որ կյանքը դանդաղել է, բոլոր գործընթացները կարծես արգելակում են, մի՛ ընկալեք դա որպես անհաջողություն։ Սա դաս է։ Աշխարհն ասում է. «Ամեն ինչ իր ժամանակն ունի, վստահի՛ր ճակատագրին»։ Եվ թող որ ձեզ կցանկանաք արագացնել իրադարձությունները, հենց դանդաղկոտության շնորհիվ դուք կկարողանաք բացահայտել ձեր մեջ իսկական ուժն ու խորությունը։ Հանգստություն պահպանելու կարողությունը թույլ կտա ձեզ հաղթահարել ցանկացած դժվարություն։








