Շատերը հավատում են, որ աստղերը լուրջ ազդեցություն ունեն բնավորության և մարդու ճակատագրի վրա: Ամսաթիվը, օրը և նույնիսկ ժամը նույնպես մեծ ազդեցություն ունեն: Իսկ ազդեցություն ունի՞ արդյոք շաբաթվա օրը, երբ ծնվել է մարդը: Պարզում է այն նույնպես ունի իր ազդեցությունը մարդու բնավորության վրա:
Երկուշաբթի
Հոգատար, հարուստ երևակայությամբ և լայն հոգով: Մի փոքր երազկոտ, երբեմն տառապում են տրամադրության անկումներից: Նրանց համար կարևոր է, որպեսզի իրնց մասին լավը մտածեն, և այդ պատճառով էլ աշխատանքում նրանք հսկայական ուժեր են ներդնում:
Երեքշաբթի
Զգույշ և ուժեղ անձնավորություն: Պրոբլեմներից և կոմֆլիկտերից փախչել նրանք չեն կարող և չեն անի: Նրանք բոլոր հարցերը լուծում են անմիջապես և տեղում:
Չորեքշաբթի
Ընդունակ աշակերտներ են և հրաշալի ուսուցիչներ: Նրանք ամբողջ կյանքում ինչ-որ բան են սովորում, ամբողջ ժամանակ փորձում են ինչ-որ նոր բան յուրացնել և լինել ավելի լավը: Նրանց բնավորության բացասական կողմն է սեփական ուժերի գերագնահատումը և ինքնասիրահարվածության հակումները:
Հինգշաբթի
Խոչընդոտները նրանք հաղթահարում են նախանձելի թեթևությամբ: Կարիերայի աստիճաններով բավական արագ են բարձրանում: Որքան էլ որ տարօրինակ է, բայց բախտը նրանց սիրում է և այդ պատճառով էլ նրանք հաճախ հաղթում են վիճակախաղերում և միշտ ջրից չոր են դուրս գալիս:
Ուրբաթ
Քնքուշ, խելացի, ստեղծագործ և տաղանդավոր: Նրանք լավ արդյունքների են հասնում երաժշտության ոլորտում: Համեստությունն ու անկեղծությունը նրանց դարձնում են կոլեկտիվի սիրելին, իսկ ահա անինքնավստահությունը քայքայում են լուսավոր ապագայի հեռանկարները:
Շաբաթ
Տխուր և մի փոքր ցրված: Վատատես: Բայց չափազանց օժտված անձնավորություններ: Ռիսկի չեն գնում, գերադասում են դեպի հաջողություն գնալ երկար, բայց ստուգված ճանապարհով: Ժամանակ առ ժամանակ կարող են լինել սարսափելի էգոիստ:
Կիրակի
Վճռական, լուսավոր և բարի: Նրանք հեշտությամբ ընդհանուր լեզուն են գտնում գրեթե բոլորի հետ: Նրանք բավական խելացի են և անձնազոհ: Նրանց սիրում են ընկերական շրջապատում և համարում են ընկերության սիրտն ու հոգին:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։