Ծաղիկների շուրջ միշտ էլ լի է եղել սնահավատությունը։ Փորձեք հիշել մի քանիսը։ Մտքիդ մի անգամից գալիս է այն հավատամքը, որ սիրահարվածները միմյանց չպետք է նվիրեն դեղին ծաղիկներ և չի կարելի նվիրել զույգ թվով ծաղիկներ։ Նաև, որ մեխակները՝ գերեզմանի ծաղիկներ են։ Այդ մասին դուք արդեն լսել եք, ճի՞շտ է։
Այսօր մենք կպատմենք ևս մի քանի հավատամքների մասին, որոնք այդքան էլ տարածված չեն ժողովրդի մեջ, բայց բավական կարևոր են սնահավատ մարդկանց համար։
1. Եթե ձեռքիցդ ընկել է ծաղիկը կամ ծաղկամանով ծաղիկները, ապա դա պրոբլեմների նախանշան է։ Եթե դուք իրոք հավատում եք հավատալիքներին, ապա դուք պետք է դեն նետեք այդ ծաղիկները։
2. Չի կարելի տանը պահել չորացած ծաղիկներ, որովհետև դրանք դեպի ձեզ են ձգում հիվանդություններ։ Դա վերաբերվում է ինչպես նվիրված ծաղիկներին, այնպես էլ տանը աճող ծաղիկներին։
3. Արագ չորանում են այն ծաղիկները, որոնք նվիրվել են անբարյացկամ մարդկանց կողմից։ Դուք պետք է անմիջապես դեն նետեք ծաղկեփունջը, եթե այն արագ սկսել է թառամել։
4. Որքան շատ ծաղիկ ծաղկեփնջում՝ այնքան շատ ուրախություն և հաճելի պահեր կլինեն այն մարդու կյանքում, ում նվիրել եք ծաղկեփունջը։ Ժլատություն մի արեք հարազատներին և մտերիմներին ծաղիկ նվիրելու առումով՝ չէ՞ որ դա նրանց երջանիկ կյանք կապահովի։
5. Փոքրիկ ծաղիկները տանը դատարկության մթնոլորտ են ստեղծում։ Եթե ծաղիկները նվիրվել են ժլատ մարդու կողմից, ապա դրանք տուն կբերեն բացասական էներգիա։
6. Կա հավատամք, որն ասում է, որ ծաղկամանի մեջ տանը աճող ծաղիկները կյանք և էներգիա են ճառագում, բայց ահա կտրված ծաղիկները համարվում են մեռած էներգիայի խորհրդանիշ։ Բացի դրանից կա նաև հավատամք, ըստ որի ծաղկամանով ծաղկի համար պետք է մետաղադրամ տալ։ Այդպես դրանք ավելի լավ կաճեն և կուրախացնեն իրենց տիրոջը։
Եթե դուք սնահավատ մարդ եք, ապա արժի որ ուշադրություն դարձնեք այս հավատամքներին։ Իսկ եթե ոչ՝ ուրեմն լուրջ մի ընդունեք։ Փորձեք հավատալ միայն լավ հավատամքներին և հավատալիքներին, որովհետև դրանք մի անգամից բարձրացնում են տրամադրությունը և հանգստություն են պատճառում։