fbpx

Ծաղիկների լեզուն։ Ինչի՞ մասին է խոսում այս կամ այն ծաղկեփունջը

Մտածե՞լ եք երբևէ, թե ինչո՞ւ ձեզ նվիրեցին ծաղիկներ հենց այսպիսի երանգի։ Միգուցե նա, ով նվիրեց ծաղիկները ուզում էր որևէ բա՞ն ասել ձեզ, բայց չէր կարողացել արտահայտել բառերով։

Ներկայացնում ենք ծաղիկների լեզվի և դրանց նշանակության մի փոքր հումորային բառարան..

Կարմիր

Համընդհանուր ընդունված՝ ռոմանտիկա, իսկական սեր։

1

Ի՞նչ են ուզում ձեզ ասել. «Հուսով եմ կոպիտ չի հնչի, բայց ես սիրում եմ քեզ»։

Դեղին

Համընդհանուր ընդունված՝ ընկերություն, շուտափույթ առողջության մաղթանք։

2

Ի՞նչ են ուզում ձեզ ասել. «Ողջույն, հուսով եմ վերջապես կապաքինվես»։

Նարնջագույն

Համընդհանուր ընդունված՝ տարվածություն, կիրք։

3

Ի՞նչ են ուզում ձեզ ասել. «Սա ուղղակի ծաղիկներ են»։

Կարմիրը դեղինի համադրությամբ

Համընդհանուր ընդունված՝ ռոմանտիկա +  շուտափույթ առողջության մաղթանք։

4

Ի՞նչ են ուզում ձեզ ասել. «Ծաղկի խանութում վերջացել էին նարնջագույն ծաղիկները… որոշեցի ընտրել սա…»։

Վարդագույն

Համընդհանուր ընդունված՝ շնորհակալություն, գնահատանք։

5

Ի՞նչ են ուզում ձեզ ասել. «Շնորհակալ եղիր, որ սա էլ նվիրեցի»։

Սպիտակ

Համընդհանուր ընդունված՝ ամուսնություն, հոգևոր։

6

Ի՞նչ են ուզում ձեզ ասել. «Հուսով եմ մեր հարսանիքին (իրար հետ) այսպիսի գույնի ծաղկեփունջ կլինի ձեռքիդ»։

Սպիտակ նարնջագույնի համադրությամբ

Համընդհանուր ընդունված՝ ամուսնություն + կիրք։

7

Ի՞նչ են ուզում ձեզ ասել. «Հուսով եմ մեր հարսանիքին (իրար հետ) այսպիսի գույնի ծաղկեփունջ կլինի ձեռքիդ»։

Կարմիրը վարդագույնի և սպիտակի համադրությամբ

Համընդհանուր ընդունված՝ ռոմանտիկա, շնորհակալություն,  ամուսնության առաջարկություն։

8

Ի՞նչ են ուզում ձեզ ասել. «Շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար։ Առանց քեզ ես գլուխ չէի հանի…»։

Նարդոսագույն

Համընդհանուր ընդունված՝ հիացմունք, սեր առաջին հայացքից։

9

Ի՞նչ են ուզում ձեզ ասել. «Ես գիտեմ, մենք վերջերս ենք ծանոթացել, բայց իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ վաղուց ենք իրար ճանաչում»։

Նարդոսագույն դեղինի համադրությամբ

Համընդհանուր ընդունված՝ հիացմունք և առողջության մաղթանք։

10

Ի՞նչ են ուզում ձեզ ասել. «Ես չէի ուզի այլևս քեզ տեսնել։ ԵՐԲԵՔ»։

Նարդոսագույնը սպիտակի և նարնջագույնի համադրությամբ

Համընդհանուր ընդունված՝ Հիացմունք + կիրք + ամուսնության առաջարկություն։

11

Ի՞նչ են ուզում ձեզ ասել. «Միգուցե ինչ-որ բա՞ն մոգոնենք»։

Կարմիրը դեղինի, նարնջագույնի, սպիտակի, նարդոսագույնի և վարդագույնի համադրությամբ

Համընդհանուր ընդունված՝ ռոմանտիկա + ընկերություն + կիրք + շնորհակալություն + հիացմունք + ամուսնության առաջարկություն։

12

Ի՞նչ են ուզում ձեզ ասել. «Ուղղակի եղի՛ր իմը»։

Աղբյուրը՝ marketium.ru

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ծաղիկների լեզուն։ Ինչի՞ մասին է խոսում այս կամ այն ծաղկեփունջը
Բլոգում կատարվում են թարմացումներ