Հայտնի բրիտանացի հոգեբան Փիփ Ուիլսոնը ստեղծել է գերարագ և անչափ պարզ թեստ, որը շատ կարճ ժամանակում կօգնի պարզել՝ ի՞նչ էմոցիոնալ վիճակում է գտնվում մարդը և որքան իրական են նրա սպասումները կյանքից՝ ինչպես են նրա գործերը իրականում:
Թեստը
Դիտեք ներքոբերյալ թեստը և փորձեք պատկերացնել՝ ծառի ո՞ր հատվածում եք Դուք այժմ Ձեզ զգում:
Ուշադրություն դարձրեք, որ մարդուկներից յուրաքանչյուրը ունի իր որոշակի տրամադրությունը, որը կարելի է պարզել դեմքի արտահայտությունից: Մարդուկներից ո՞րն է ավելի շատ Ձեզ նման՝ եթե վերցնենք Ձեր այժմյան զգացողությունները: Իսկ ո՞ր մարդուկը ավելի շատ կուզենաիք լինել:
Արդյունքները
Եթե ընտրել եք 1, 3, 6 և 7 դիրքերը, ապա այն բնորոշում է Ձեզ որպես նպատակասլաց մարդ, ով չի վախենում ոչ մի խոչընդոտից և դժվարությունից:
Եթե Ձեր ընտրությունը կանգ է առել՝ 2, 11, 12, 18 և 19 դիրքերի վրա, ապա Դուք շփվող մարդ եք, ով միշտ պատրաստ է օգնել իր ընկերոջը:
4-րդ դիրքը բնորոշում է Ձեզ որպես կյանքի հաստատուն դիրքերով մարդ և ով ցանկանում է հասնել հնարավորինս շատ հաջողությունների, առանց որևէ դժվարության:
5-րդ համար. Դուք հաճախ եք ուժասպառ, թույլ լինում: Դուք ունեք շատ փոքր կյանքի էներգիա:
Ընտրությունը կանգ է առել 9-րդ համարի մարդուկի՞ վրա. Դուք ուրախ մարդ եք, սիրում եք ժամանց:
Համար 13 և 21. Դուք փակ մարդ եք, հաճախ եք ենթարկվում ներքին անհանգստության և հաճախ խուսափում եք մարդկանց հետ շփումից:
Համար 8. Դուք սիրում եք պարփակվել ինքներդ Ձեր մեջ՝ մտորելով սեփական կյանքի մասին:
Եթե ընտրել եք 10-ը և 15-ը. Դուք հարմարվել եք կյանքին և Ձեզ շատ հարմարավետ եք զգում:
Համար 14. Դուք գլորվում եք էմոցիոնալ անդունդը: Ամենայն հավանականությամբ ենթարկվում եք ներքին ճգնաժամի:
20-րդ դիրքը ընտրում են ուռճացված ինքնագնահատական ունեցող մարդիկ: Դուք ի ծնե լիդեր եք և ցանկանում եք, որպեսզի մարդիկ ականջ դնեն հենց Ձեզ, այլ ոչ ուրիշներին:
Ընտրությունը կանգ առավ 16-րդ մարդուկի վրա՞. Դուք Ձեզ հոգնած եք զգում ինչ-որ մեկին օգնելու անհրաժեշտության պատճառով: Բայց հնարավոր է, նկատել եք, որ այս նկարում համար 17-ը Ձեզ գրկում է՝ այդ դեպքում Դուք հակված եք Ձեզ դիտարկել, որպես մարդ, ով շրջապատված է ուշադրությամբ: