Ինչո՞ւ են աղջիկները հազվադեպ որոշում կատարել առաջին քայլը հարաբերություններում։ Դե որովհետև ոչ միշտ են վստահ սեփական համակրանքի փոխադարձության վրա։
Իսկ մինչ այդ, եթե ուշադրություն դարձնենք մարմնի լեզվին, ապա կարելի է շատ բան հասկանալ։ Առաջարկում ենք Ձեզ ստուգել Ձեր ուշադրությունը և ժեստերի իմացությունը՝ պարզ տրամաբանական խնդրի միջոցով։
Ո՞ր աղջիկն է դուր գալիս տղային
Ձեր առջև նկար է, որում պատկերված են երեք աղջիկ և մեկ տղա։ Ձեր խնդիրն է՝ գտնել այն գեղեցկությունը, որով հմայված է տղան բոլորից շատ։ Որքա՞ն արագ կկարողանաք որոշել։
Նայեք ուշադիր։ Պատասխանը թաքնված է դետալներում։
Ինչպես գրում է Ալան Պիզը իր «Մարմնի լեզուն։ Ինչպես կարդալ մարդկանց մտքերը ժեստերի օգնությամբ» գրքում, գոյություն ունեն բազմաթիվ ազդանշաններ, որոնք մատնում են տղամարդու թաքնված հետաքրքրությունը կնոջ հանդեպ։
Եվ եթե դրանցից մի քանիսը (օրինակ, բիբերի լայնացումը, սանրվածքն ուղղելը, ձեռքերը գոտկատեղին և այլն) շատ հեշտությամբ կարելի է նկատել անձնական շփման ժամանակ, իսկ ինչպե՞ս որոշել համակրանքը ընկերների շրջապատում, երբ աղջիկները շատ են, իսկ տղան՝ մեկը։
Պարզվում է դա հնարավոր է։ Եվս մեկ անգամ նայեք նկարին, ուշադրություն դարձնելով նրան, թե որ կողմ են ուղղված տղայի ոտնաթաթերը։
Ինչպես պնդում է Ալան Պիզը, տղամարդու մարմնի այդ հատվածը սովորաբար ցույց է տալիս այն կնոջը, որով տվյալ պահին նա ամենաշատն է հետաքրքրված։
Մեր դեպքում դա 3-րդ համարի տակ գտնվող աղջիկն է։
Այժմ դուք միշտ կարող եք իմանալ, թե հակառակ սեռի ներկայացուցիչներից ո՞վ է Ձեզ ամենաշատը համակրում, երբ գտնվում եք ընկերական շրջապատում։