Այսօր Ձեր ուշադրությանն ենք ուզում ներկայացնել մի փոքր ոչ ստանդարտ խնդիր. դուք պետք է փորձեք հասկանալ թե այս տրաբանական շղթայի ո՞ր օղակներից մեկում է թաքնված սխալը։ Կարող է թվալ, որ այս խնդիրն ընդհանրապես լուծում չունի, բայց հավատացնում ենք Ձեզ, որ դա այդպես չէ։ Չվհատվեք, եթե Ձեզ մոտ ինչ-որ բան չստացվի՝ այս խնդիրը ճիշտ լուծում են բնակչության միայն 1/5-րդ մասը։ Դե ի՞նչ, պատրաստ եք ստուգել Ձեզ։
Երեք ընկեր որոշում են սենյակ վարձել հյուրանոցում։ Հյուրանոցի տերը հայտարարում է, որ երեքսենյականոց համարը, որին սպասում են ընկերները՝ արժե 30 դոլար մեկ օրվա համար։ Որպեսզի ազնվորեն կիսեն վճարը՝ ընկերներից յուրաքանչյուրը վճարեց 10 դոլար։
10 + 10 + 10 = 30
Մի քանի ժամ անց, հյուրանոցի տնօրենը հիշեց, որ համարը, որում հանգստանում են ընկերները՝ արժե ընդամենը 25 դոլար և որոշեց վերադարձնել ընկերներին ավել վճարված 5 դոլարը։ Նա աղախնին տվեց 5 հատ մեկ դոլարանոց և խնդրեց, որպեսզի դրանք վերադարձնի ընկերներին։ Իսկ աղախինն էլ իր հերթին որոշում է դիմել խորամանկության՝ ընկերներից ամեն մեկին տալով մեկական դոլար, իսկ երկուսը պահելով իրեն։ Ստացվում է, որ հետ ստանալով մեկական դոլար՝ ընկերներից յուրաքանչյուրը համարի համար վճարել է 9 դոլար։
10 – 1 = 9
Բայց ինչ-որ բան չի համընկնում…
Երեք ընկեր, որոնցից յուրաքանչյուրը համարի համար վճարել է 9 դոլար.
9 * 3 = 27
Եվ ևս 2 դոլար, որ իրեն պահեց աղախինը.
27 + 2 = 29
Որտե՞ղ անհետացավ ևս մեկ 1 դոլարը։
Պատասխանը կտեսնեք ներքևում
Եկեք հասկանանք.
Բանը նրանում է, որ ի սկզբանե հիմնավորումը սխալ էր։
Մենք մտածում ենք, որ յուրաքանչյուրը վճարել է 9 դոլար, երբ իրականում բոլորովին էլ այդպես չէ։ Ըստ էության նրանք միասին վճարել են 25 դոլար, որից 3-ը նրանց հետ են վերադարձրել.
25 + 3 = 28
Իսկ մնացած 2 դոլարը իրեն է պահել աղախինը.
28 + 2 = 30
Ահա և ամբողջ գաղտնիքը։
Շատ խորամանկ էր չէ՞
Պատրաստված է Mediamag.am գլխավոր ժամանցայինի կողմից
Բազմաթիվ այլ հետաքրքիր թեստեր կգտնեք այստեղ՝ https://mediamag.am/test-puzzle/