Կան մարդիկ, որոնք վնասում, թունավորում են մեր կյանքը, ավելորդ անհարմարություններ ստեղծում կամ ուղղակի խլում մեր կենսական էներգիան: Նրանց անվանում են նաև տոքսիկ մարդիկ: Այդպիսի մարդկանց պետք է վտարել կյանքից:
Ահա մի քանի օրինակ թե ինչ վնաս են մեզ հասցնում այդպիսի մարդիկ:
♦ Հարաբերություններում նրանք խնդրում և վերցնում են շատ ավելին, քան տալիս են:
♦ Նրանք եսասեր են և ուրիշներով հետաքրքրվում են միայն այն ժամանակ, երբ դա ինչ-որ եսասիրական նպատակ է հետապնդում:
♦ Նրանք միշտ պետք է ճիշտ լինեն, նույնիսկ ոչնչի մասին զրույցներում:
♦ Այ շրջապատում նրանք այլ պահվածք են դրսևորում, քան երբ առանձին եք:
♦ Նրանք ակնթարթորեն «կերպարանափոխվում են». հիասքանչ մարդը հանկարծ կարող է չար կամ սառը դառնալ՝ առանց ակնհայտ պատճառի:
♦ Նրանք ձեր մտերիմ ընկերներին տրամադրում են միմյանց դեմ կամ փորձում են ձեզ համոզել, որ այլևս ոչ ոքի չի կարելի վստահել:
♦ Նրանք պարբերաբար ստում են և չեն ընդունում դա: Նրանք կարող են մարդկանց մոլորության մեջ գցել և խնամքով թաքցնել իրենց թերությունները:
♦ Նրանք երբեք մեղավոր չեն և միշտ զոհի դերում են:
♦ Դուք անընդհատ ցանկանում եք փրկել կամ ուղղել այդ մարդկանց:
♦ Դուք արդարացում ենք նրանց պահվածքը:
♦ Նրա կողքին ձեզ դատարկված եք զգում:
♦ Երբեք չգիտեք, թե նրանք ինչպես կարձագանքի, և միշտ սթրեսի մեջ եք նրանց կողքին:
♦ Դուք փորձում եք խուսափել իրավիճակներից ևթեմաներից, որոնք կարող են նեղացնել նրանց:
♦ Բազմիցս զգացողություն եք ունենում, որ չեք ճանաչում նրանց:
♦ Ձեզ մեղավոր եք զգում, երբ նրանք անտրամադիր են, չնայած չեք կարողանում հասկանալ, թե ինչն եք սխալ արել:
♦ Երբեք չգիտեք, թե երբ են նրանք ճիշտն ասում, երբ՝ ոչ: