Որպեսզի ցրենք այն միֆը, որ բոլոր շիկահերները անսահման հիմար են, առաջարկում ենք ծանոթանալ աղջիկների հետ, որոնց ինտելեկտին կարելի է միայն նախանձել։ Եվ այսպես.
Էշթոն Քլարկ

Նայելով այս աղջկան, դժվար է պատկերացնել, որ նա հոգեբանությունից դոկտորի կոչման հավակնորդ է և տիրապետում է 4 լեզվի։ Թենեսիից (ԱՄՆ) 22 ամյա Էշթոն Քլարկը սովորում է Թենեսիի համալսարանի հոգեբանության ֆակուլտետում։

Ֆիորելա Տերենցի

Իտալուհի Ֆիորելա Տերենցին սովորել է համադրել տիպիկ շիկահերի կերպարը աստրոֆիզիկայի դոկտորի կերպարի հետ։

Ֆիորելան հացրել է տարբեր քոլեջներում աշխատել ֆիզիկայի և աստղագիտության ուսուցչուհի, իսկ հիմա Ֆլորիդայի միջազգային համալսարանում զբաղեցնում է պրոֆեսորի պաշտոնը։
Էյ Ջի Բեյլի

Բացի նրանից, որ Էյ Ջի Բեյլին հայտնի դերասանուհի է և մեծահասակների ամսագրերի մոդել, նա նաև ունի աստղագիտության բակալավրի աստիճան, որը ստացել է Միսսուրիի համալսարանում։

Վիկտորիա Զդրոկ
42 ամյա ուկրաինուհի Վիկտորիա Զդրոկը կարող է հպարտանալ ոչ միայն հսկայական ֆիլմոգրաֆիայով և նախանձելի կազմվածքով, այլ նաև փայլուն կրթությամբ։

Վիկտորիան հաջողությամբ ավարտել է Պենսիլվանիայի համալսարանը, Վիլանովայի համալսարանի իրավաբանական դպրոցը և Դրեքսելի համալսարանը։ Արդյունքում դերասանուհին հասցրել է ստանալ կլինիկական հոգեբանության դոկտորի աստիճան։
Չեսկա Բուրլեսոն

Չեսկա Բուլեսոնը շատ անգամ է հայտնվել տարբեր ամսագրերի գրավիչ կին-գիտնական ցուցակի տարբերակներում։ Աղջիկը ըստ մասնագիտության ծովային երկրաբան է, նաև ունի դոկտորի աստիճան քիմիական օվկիանագրաֆիայի ասպարեզում։








