Ձերբազատվել սթրեսերից, բարձրացնել տրամադրությունը հնարավոր է ոչ միայն դեղերի օգնությամբ և հատուկ դիետաներով: Սթրեսերից ձեզ կարող է ազատել նաև արոմաթերապիան:
Թե որ բույրերը ձեզ կպարգևեն հանգստություն և հարմոնիա՝ կադացեք շարունակությունում.
Լավանդա
Լավանդայի նուրբ և քնքուշ բույրը ազատում է անհանգստությունից և գրգռվածությունից, բարելավում է քունը: Այդ իսկ պատճառով, հաճախ, լավանդայի յուղը նշանակում են նեվրոզների և մելանխոլիայի դեպքում: Բացի դրանից այսպիսի բույրով օդի թարմացուցիչ աէրոզոլերը շատ լավ երանգավորում են բնակարանը՝ հաղորդելով նրան հանգստացնող աուրա:
Մանկական փոշի (присыпка)
Մանկական փոշու նուրբ բույրը մեզ վերադարձնում է այն անհոգ ժամանակները, երբ մենք մեզ զգում էինք շատ հարմարավետ և պաշտպանված: Նոստալգիկ հիշողությունները ունակ են հանել անհանգստությունն ու գրգռվածությունը:
Վանիլ
Վանիլի հաճելի բույրը կազատի ձեզ նյարդայնությունից և կօգնի հանգստանալ:
Սիրած մարդու բույրը
Ոչինչ այնպես չի հանգստացնում, ինչպես անչափ մտերիմ մարդը:Երջանկության յուրահատուկ բույրը, որը երբեք չես շփոթի այլ բույրերի հետ, ձգում և հանգստացնում է, վռնդում է անհանգստությունը և հուզվածությունը, լցնում է հոգին ուրախությամբ: Ուղղակի հպվել, շոյել և նույնիսկ հոտ քաշել՝ կօգնի ձեզ հաճելիորեն թուլանալ:
Թարմ վարունգ
Թարմ վարունգի բույրը համեմատելի է տոնական զգացողությանը: Առնելով այս բույրը, դուք կազատվեք անհանգստությունից, միգրեններից, կստանաք սեքսուալ լիցք:
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: