fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Կանացի ԹՈՓ-3 սարսափելի թերությունները՝ ըստ տղամարդկանց

Կանացի ԹՈՓ-3 սարսափելի թերությունները՝ ըստ տղամարդկանց

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կանացի թերությունների առաջին եռյակը՝ ըստ տղամարդկանց, որոնց կարծիքը պարզվել է վերջերս անցկացված մի հարցման արդյունքում։

1. Հիմարություն

Պարզվում է, որ կանանց հիմարությունը սխալ տեղաբաշխված գերակայություններն են։ Օրինակ՝ այն տեսակետը, որ եթե դու հրաշալի տեսք ունես, ուրեմն բոլորովին պարտադիր չէ, որ կարողանաս խոսակցություն վարել, լայն մտահորիզոն ունենալ, մտքերը շարադրելու ունակություն, կարևորը միայն լավ տեսքն է: Նույնը վերաբերում է նաև չարչրկված կանացի տրամաբանությանը, երբ անհասկանալի է, թե ինչու է օրինակ. «Սիրելիս, արի որևէ մեկին հյուր կանչենք» առաջարկին հաջորդում ոչ թե «Մենք պետք է ուտելիք գնենք», այլ «Դու հենց հիմա պետք է վարսավիրանոց գնաս» հետևությունը: Ընդ որում, կանայք կարող են թեկուզ երեք բարձրագույն կրթություն ունենալ ու գլխավոր տնօրենի պաշտոն, բաց միևնույն է լինել հիմար և հենց այդ հիմարությունն է նրանց հիմնական խնդիրը:

2. Անտեղի զգացմունքայնություն

Հարի Փոթերի մասին գրքում կերպարանափոխությունը մոգության ամենաբարդ տեսակն էր համարվում, բայց կանայք հեշտությամբ ճանճը փիղ են դարձնում, իսկ փիղը՝ մի մեծ մայրցամաք: Ընդ որում ցանկացած առիթով: Այս մասին հիշատակած տղամարդկանց կարծիքով առաջին և երկրորդ թերությունների համագումարը սարսափելի է և կարող է սարեր շուռ տալ: Վերջերս ինչ -որ տեղ մի պատմություն եմ կարդացել՝ աղջիկը մեքենայում սկանդալ էր սարքել, բացել դուռը, դուրս եկել մեքենայից ու սկսել փախչել: Տղամարդը, ինչպես վայել է տղամարդուն, վազել է նրա հետևից ու ընկել մեքենայի տակ: Եթե չընկներ մեքենայի տակ, եթե չվազեր, աղջիկը հավանաբար կվիրավորվեր: Իսկ հիմա այդ նույն աղջիկը հիվանդանոցում իր սիրելիին է խնամում ու խոստովանում, որ այդ վեճի պատճառը ինչ -որ անէական մանրուք էր: Պարզապես վիճելու ցանկություն ուներ:

3. Տրամադրության կտրուկ փոփոխություն

Կանայք ասես թմրամոլ լինեն: Քիչ առաջ ուրախ էր, իսկ հիմա հուզված հեկեկում է՝ բողոքում են հարցմանը մասնակցած տղամարդիկ: Առհասարակ, այս հատկանիշը վաղուց է համարվում կանացի վարքագծի էտալոնը՝ հիշո՞ւմ եք հայտնի երգի տողերը «Սիրելիս, փորձիր ինքդ կռահել»: Հորմոնների մասին որևէ բան բացատրելն անօգուտ է: Այո, իրոք կանանց հետ այդպես հաճախ է պատահում: Պատճառները կարող են շատ տարբեր ձևակերպումներ ունենալ « Աստված իմ, քիչ առաջ ինձ այնքան լավ էի զգում, որ սկսեցի ամաչել իմ երջանկությունից» կամ «այնքան լավ էր ամեն ինչ, ես հիշեցի, որ իմ նախկինի հետ էլ էր նույնքան լավ ու լացս եկավ, քանի որ կյանքում ամեն ինչ այնքան փոփոխական է, իսկ ես չեմ հասցնում հետևել այդ փոփոխություններին, չնայած, ըստ էության, ամեն ինչ նույնն է»: Իմ կարծիքով կանայք տարերային փիլիսոփաներ են: Տեսնում են մահացած թռչունի՝ ամբողջ օրը անտրամադիր են, մտախոհ, հանկարծ հիշել են կյանքի ունայնության մասին:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։

կարդացեք նաև

Կենդանակերպի 5 նշան, որոնք չեն կարողանում բաց թողնել անցյալը

Նրանք անցյալով ավելի շատ են ապրում, քան պատրաստ են խոստովանել այդ մասին: Ցուլ Դուք հաճախ պատրաստ չեք բաց լինել նոր փորձառությունների և իրադարձությունների համար: Ընդհակառակը, դուք...

Կենդանակերպի 4 հաջողակ նշան, որոնք բոլորից հաճախ են դառնում միլիոնատերեր

Միլիոնատեր կարող է դառնալ յուրաքանչյուրը՝ անկախ տարիքից և սեռից: Բայց որոշ Կենդանակերպի նշանների դա, միանշանակ, ավելի արագ է հաջողվում, քան մյուսներին: Խոյ Խոյերը բարձր ինտելեկտ ունեն,...

Վայրի գայլերը փրկել են հղի կնոջը և ընդունել ծնունդը

Ամերիկուհի Մերի Կրանիկը ձնամրրիկի ժամանակ ծննդաբերել է 3.4 կիլոգրամ քաշով առողջ երեխա, և դրանում նրան օգնել է գայլերի ոհմակը: Մերին հղիության ութերորդ ամսում էր, երբ...

Ստուգեք ձեր ինտուիցիան․ ո՞ր պարկում են թաքցված ոսկե մետաղադրամները

Այսօր Ձեզ ժպտո՞ւմ է հաջողությունը: Հաջողությունը՝ կամակոր է, բայց միգուցե հենց հիմա է նա Ձեր կողմից: Խաղացեք այս խաղը և ստուգեք Ձեր ինտուիցիան։ Խաղը շատ պարզ...

Երջանկության ճանապարհի 10 ճապոնական սկզբունք

Մի հետաձգեք հատուկ պահերը: Յուրաքանչյուր հնարավորություն հայտնվում է միայն մեկ անգամ: Ճապոնական «իչիգո իչիե» տերմինը կարելի է թարգմանել որպես «հանդիպման եզակիություն» կամ «մեկանգամյա հնարավորություն»: Նա...