Աշխարհում գոյություն ունեն կոկտեյլների բազմաթիվ տեսակներ, տարբեր անուններով և համերով: Կոկտեյլները լինում են ալկոհոլային և ոչ ալկոհոլային: Այս հոդվածում խոսքը կգնա ալկոհոլայինների մասին, քանի որ սրանք մի փոքր ավելի պոպուլյար են, քան ոչ ալկոհոլայինները:
Եվ այսպես, թոփ 10 ամենահանրահայտ կոկտեյլները.
10. Մոխիտո
Տվյալ կոկտեյլը ստեղծվել է 1930թ. Կուբայի մայրաքաղաք Հավանայում: «Մոխիտոյի» մեջ մտնող հիմնական բաղադրամասերն են՝ սպիտակ ռոմը, սոդա, լայմ, անանուխ և շագանակագույն շաքար: Անվանման առաջացման մասին գոյություն ունի մի քանի վարկած: Ըստ դրանցից մեկի, դա մոխադիտո բառի այլակերպված տարբերակն է, որը թարգմանաբար նշանակում է թեթև թրջված:
9. Երկնագույն Հավայան
Այս կոկտեյլը ստեղծվել է Լոնդոնի «Զանզիբար քլաբ» բարում: Կոկտեյլի բաղադրության մեջ են մտնում՝ «Բակարդի» ռոմ, «De Cuyper Blue Curacao» երկնագույն լիկյոր, արքայախնձորի հյութ, կիտրոնի հյութ, շաքարի օշարակ, սառույց: Հավելյալ երբեմն այն զարդարում են անանուխի տերևով, անանասի կտորով և այլն:
8. Կոսմոպոլիտեն
Այս կոկտեյլը համաշխարհային ճանաչում ունի: Այն միշտ հիշատակվում է ֆիլմերում և սերիալներում: Մի խոսքով Կոսմոպոլիտենը «երեկույթների աստղն է»:
Կոկտեյլի բաղադրությունն է՝ օղի, Կուանտրո, թարմ կիտրոնի հյութ, լորամրգի հյութ: Կոկտեյլը զարդարվում է կիտրոնի կամ լայմի կտորով:
7. Պինա Կոլադա
«Պինա Կոլադա» կոկտեյլի անվանումը թարգմանաբար նշանակում է «զտված (ֆիլտրված) արքայախնձոր»: Ժամանակին այն անվանում էին թարմ արքայախնձորի հյութ և կոկտեյլի կազմում չէր մտնում ալկոհոլը: Բայց անցած դարի կեսերին Պուերտո Րիկոյում ավելացրեցին նրա մեջ սպիտակ ռոմ, շաքար՝ և այդ ժամանակ Պինա Կոլադան դարձավ հանրաճանաչ:
Բաղադրությունը՝ սպիտակ ռոմ, արքայախնձորի հյութ, կոկոսի սերուցք, արքայախնձորի կտոր, հարած սերուցք: Կոկտեյլը երբեմն զարդարում են բալի հատիկով:
6. Մարգարիտա
Այս կոկտեյլը հաճախ ֆիլմերի հերոսն է: Մարգարիտան պատկանում է ամառային կոկտեյլների շարքին: Կոկտեյլի ստեղծման պատմությունը մի քանիսն է: Իսկ նրա ստեղծող քաղաքները՝ էլ ավելի շատ են: Հարավային Ամերիկայի և Մեքսիկայի քաղաքների գրեթե կեսը պնդում են, որ այն ստեղծվել է իրենց քաղաքում:
Բաղադրությունը՝ Տեկիլա, լայմի հյութ և Կունտրո լիկյոր:
5. B52
Կոկտեյլը բաղկացած է երեք շերտանոց լիկյորներից: Նորից նրա ստեղծման պատմությունները տարբեր են: Որոշ մարդիկ գտնում են, որ այն առաջին անգամ ստեղծվել է Մալիբուի «Alice» բարում, իսկ անունը ստացել է ի պատիվ «Բոինգ B-52 Stratofortress» ռմբակոծիչի: Ուրիշները պնդում են, որ այն ստեղծվել է Կալյարիի «Keg steakhouse» բարում: Բայց շատերը նախապատվությունը տալիս են առաջին վարկածին:
Բաղադրությունը՝ սրճային լիկյոր, կրեմային լիկյոր, նարնջի լիկյոր:
4. Լոնգ Այլենդ
Այս կոկտեյլը հայտնվել է ի շնորհիվ ԱՄՆ-ում հայտարարված «չոր օրենքի»: Long Island Ice-tea Cocktail-ը շատ արագ հանրաճանաչություն վայելեց ԱՄՆ-ի բոլոր բառերում, մի պարզ պատճառով՝ արտաքինից այն հիշեցնում էր սառը թեյով լի բաժակի: Կողմնակի այցելուներից և ոչ մեկ չէր էլ կարող կասկածել, որ թեյանման հյութը՝ հարբեցնող և կախարդական համով պայթունավտանգ միքս է:
Բաղադրությունը՝ Տրիպլ Սեկ, սպիտակ ռոմ, ջին, օղի, տեկիլա, թեյ և կիտրոնի կտոր:
3. Սեքս լողափին
Ամենահանրաճանաչ կոկտեյլներից մեկը, որի շնորհիվ ընդգրկվել է Համաշխարհային բարմենների ասոցիացիայի (IBA) պաշտոնական կոկտեյլների շարքում: Այս կոկտեյլի պատրաստման համար վերցնում են հեյբոլ բոկալ կամ օգտագործում են հարրիքեյն:
Բաղադրությունը՝ օղի, դեղձի լիկյոր, նարնջի հյութ, լորամրգի հյութ:
2. Cuba Libre
Կոկտեյլների աշխարհի այս արծաթյա մեդալակիրը ստեղծվել է իսպանա-ամերիկյան պատերազմի ժամանակահատվածում: Մի գեղեցիկ օր, Հավանայի բարերից մեկում մտնում է արձակուրդում գտնվող ամերիկյան զինվորների մի խումբ: Նրանցից մեկը, ըստ երևույթին, կարոտած հայրենիքը և բուրբոնը, պատվիրում է կոլայով ռոմ՝ սառույցով և լիմոնի կտորով: Ստանալով իր կոկտեյլը, նա խմում է այն այնպիսի մեծ հաճույքով, որ իր ընկերները նույնպես ցանկություն են հայտնում խմել նույն կոկտեյլից: Սկսվեց ուրախությունը, որի թեժ պահին զիվորներից մեկը կենաց է ասում. «Por Cuba Libre!»՝ ի պատիվ Կուբայի անկախության:
Բաղադրությունը՝ Լայմի ամբողջ կես, սպիտակ ռոմ, կոլա:
1. Արյունոտ Մերի
Արյունոտ Մերի կոկտեյլը արժանիորեն համարվում է ամենահանրաճանաչը ամբողջ աշխարհով: Այս լեգենդար կոկտեյլը շղարշված է բազմաթիվ գաղտնիքներով և միֆերով: Այս ըմպելիքի սիրահարներ էին այնպիսի հանրաճանաչ մարդիկ, ինչպիսիք են՝ Էռնեստ Հեմինգուեյը և Սքոթ Ֆիդջերալդը:
Կոկտեյլը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Նյու Յորքում, երբ St. Regis հյուրանոցում բարի աշխատակիցը՝ Պետիոն, որոշում է փորձարկում անել և ավելացնում է ըմպելիքի մեջ «Տոբասկոի» սոուս: Կոկտեյլի տարեդարձին, առաջին պատվավոր կենացը, ի պատիվ «Արյունոտ Մերիի», վստահվեց լեգենդար բարմենի և այս կոկտեյլի ստեղծողի թոռնուհուն՝ Ֆերնանդա Պետիոին:
Բաղադրությունը՝ տոմատի հյութ, օղի, կիտրոնի հյութ, վուստերշիրյան սոուս, աղ, պղպեղ: