Ավտոսիրողները անհամբերությամբ են սպասում նրանց…
Ամեն տարի ավտոարտադրողները թողարկում են նոր մոդելներ, որոնց թվում կան ինչպես բյուջետային, այնպես էլ ճոխ սուպեր քառեր: Այս տարի կոնվեյերներից դուրս կգան մի շարք հետաքրքիր նորություններ: Եվ մեր անդրադարձը դրանցից ամենասպասվածներին.
Mercedes-Benz C-class Coupe
Ավտոարտադրողը խոսք է տալիս, որ ավտոմեքենան համալրված կլինի տեխնիկայի ամենավերջին ճիչերով: Եվ չնայած հստակ գինը չի նշվում, իր դասի համար նոր մոդելը պետք է ունենա բավական խելամիտ գին:
Honda Ridgeline
2014թ., վաճառքի ցածր թվերի հետ կապված, լքելով փիքափների շուկան, ընկերությունը 2016թ. կրկին վերադառնում է՝ ներկայացնելով Honda Ridgeline: Առայժմ այս մոդելի մասին հայտնի է միայն, որ ավտոմեքենան պետք է վաճառքի հանվի հաջորդ տարի և մեկնարկը կտրվի ԱՄՆ-ից:
Tesla Model X
Tesla-ի մոդելներից ամենասպասվածը՝ Tesla Model X առաջին սերիական էլեկտրամոբիլը ոչ միայն շքեղ տեսք ունի, այլ նաև կարող է հպարտանալ նրանով, որ այս ավտոմեքենայում գրեթե ամեն ինչ հաշվի է առնված: Այս ավտոմեքենայի միակ թերությունը և շատերը կհամաձայնվեն՝ դա գինն է:
Mercedes-Maybach Pullman
Այս ճոխ ավտոմեքենայի թողարկումը սպասվում է արդեն մոտակա ամսին: Սա ավտոարտադրողի երկրորդ փորձն է թողարկել ինովացիոն S դասի մոդել: Ընկերության ղեկավարության կարծիքով, Mercedes-Maybach Pullman-ը ունակ է լիմուզինների հարմարավետությունը, անվտագությունը և իհարկե որակը բարձրացնել որակապես նոր մակարդակի:
Scion iM
Արժանավույն մոդել, մի քանի հաճելի նորարարություններով, որոնց շնորհիվ այս ավտոմեքենայով երթևեկությունը կդառնա ավելի հարմարավետ ինչպես վարորդի, այնպես էլ ուղևորների համար: Scion iM ավտոմեքենան շուկա դուրս կգա մոտ ժամանակներս, բավական հարմարավետ գնով՝ 20000 դոլար:
Acura NSX
Ավելի վաղ հայտնում էին, որ նորույթը կհայտնվի այս տարում, սակայն այժմ լուրեր են շրջանառվում, որ այն շուկա դուրս կգա 2017թ.-ին: Այս բրենդի ամենասպասված մոդելներից մեկը, սկսած 1990-ականներից: Ինչպես սպասվում է, նոր մոդելը կատարված կլինի իր նախորդի լավագույն ավանդույթների համաձայն: Տեխնիկական պարամետրերը դեռևս հայտնի չեն, սակայն ըստ մամուլում հայտնված որոշ լուրերի, ավտոմեքենան համալրված կլինի 537 ձիաուժ հզորությամբ շարժիչով և հիբրիդային փոխանցումատուփով:
Alfa Romeo Giulia Quardrifoglio
Սպասվում է, որ այս սպորտային ավտոմեքենան, որը իր մեջ ներառել է այս դասի լավագույն որակները, «կսղոցի» մրցակիցների նյարդերը: 100 կմ/ժ արագության սպորտքառը հասնում է 3.9 վայրկյանում, իսկ նրա առավելագույն արագությունը կազմում է 307 կմ/ժ: Իր դասի և գնային դիապազոնի համար ավտոմեքենան գովասանքի է արժան: Բացի դրանից Alfa Romeo Giulia Quardrifoglio-ն ունի բոլոր հնարավորությունները դառնալու այս տարվա և հետագա մի քանի տարիների լավագույն ավտոմեքենա:
Bentley Bentayga
Այս նորույթի թողարկումը նախատեսվում է այս տարի, սակայն հստակ ժամանակացույցը հայտնի չէ: Մոդելը ամենայն հավանականությամբ շատերի դուրը կգա, իսկ գնի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:
Bugatti Chiron
Այս ավտոմեքենայի թողարկումը սպասվում է 2016-ի վերջին: Նոր մոդելը պետք է դառնա ավելի «թույն», արագ և «գազազած»՝ ինչպես իր գինն է՝ 2.4 միլիոն դոլար: Համաձայն որոշ լուրերի, ավտոմեքենայի շարժիչի հզորությունը կազմում է 1500 ձիաուժ: Ավտոմեքենան արդեն ունի 100-ից ավել նախնական պատվեր:
Maserati Alfieri
Maserati Alfieri-ն կարելի է համարել տարվա ամենադասային ավտոմեքենան: Վաճառքի սկիզբը պետք է սկսի արդեն շատ շուտով: Եվ նույնիսկ ոչ համեստ գինը, ամենայն հավանականությամբ, չի մտափոխի մարդկանց ձեռք բերել այս հրաշքը:
Աղբյուրը՝ relax.ru