Նախկինում տոնածառի լույսերով զարդարում էին հիմնականում տոնածառները: Այժմ ամանորյա զարդարանքներ կարելի է տեսնել պատերին, աստիճաններին, պատուհաններին…, և նույնսիկ շշերի մեջ: Այսօր առաջարկում ենք պատրաստել հասարակ, բայց շատ գեղեցիկ տոնական զարդ՝ տոնածառի լույսեր շշի մեջ:
1. Մեզ հարկավոր կլինի՝ շիշ, ձեռնոցներ, կպչուն մեկուսիչ ժապավեն, ջուր, ապակու համար նախատեսված գայլիկոնով գայլիկոնիչ:
2. Վերցնում ենք շիշը:
3. Ամրացնում ենք շիշն այնպես, որպեսզի այն չսահի մակերեսին: Դրա համար՝ տեղադրում ենք այն սրբիչի վրա և շշի վրա հագցնում պենոպլաստե պահիչներ:
4. Անցք ենք բացում շշի ստորին հատվածում:
5. Անվտանգության համար, անցքի ծայրերին ամրացնում ենք մեկուսիչ ժապավեն:
6. Շշի մեջ տեղադրում ենք տոնածառի լույսերը:
7. Մնում է միայն վառել լույսերը:
Ահա թե ինչիպիսի տեսք ունի այն.
Աղբյուրը՝ marketium