Հաճախ որքան էլ փորձում ես կյանքում ամեն ինչ ճիշտ անել, որպեսզի այն ճիշտ դասավորվի, բայց միևնույնն է… Անցնում է ժամանակը, բայց կյանքն այդպես էլ չի դասավորվում: Դա նշանակում է, որ ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան այն չէ: Ո՞րն է այդ սխալը:
Գոյություն ունի 7 հիմնական օրենք ըստ որոնց ապրում է տիեզերքը: Դրանք չիմանալը չի ազատում պատասխանատվությունից, իսկ իմանալը օգնում է, որպեսզի չսխալվենք, ապրենք ներդաշնակ ու երջանիկ:
1. Դատարկելու օրենք
Եթե Ձեզ նոր կոշիկներ են հարկավոր դեն նետեք հները, եթե Ձեզ նոր հագուստ է հարկավոր դատարկեք պահարանը: Դուք ինքնակամ պետք է հրաժարվեք Ձեր կարծրատիպերից: Նորը գալիս է միայն այն ժամանակ, երբ Դուք ձերբազատվում եք հնից:
2. Շրջանառության օրենք
Պատրաստ եղեք հրաժարվել Ձեր ունեցածից, որպեսզի ձեռք բերեք այն ինչ ցանկանում եք:
3. Երևակայության օրենք
Նախ, Դուք պետք է զարգացնեք Ձեր երևակայությունը: Կազմեք Ձեր իդեալական օրվա նկարագիրը և այն ոչ մեկի ցույց մի տվեք, բացի նրանից ում վստահում եք: Պահեք այդ նկարագիրը այնպիսի մի տեղում, որ կարողանաք այն հաճախակի կարդալ:
4. Ստեղծագործելու օրենք
Մարդը կարող է առաջ ընթանալ իր մտածողության, ինտուիցիայի և երևակայության էներգիայի միջոցով:
5. Տալու և ստանալու օրենք
Եթե ինչ-որ բան եք տալիս, ապա այն Ձեզ կվերադառնա տասն անգամ ավելի չափով: Եթե ինչ-որ լավ բան է Ձեզ տրվում շատ կարևոր է այն կիսել ուրիշների հետ: Եթե Ձեզ ինչ-որ շնորհ է տրված, իսկ Դուք այն չեք օգտագործում, այդպիսով Դուք վիրավորում եք Աստվածային էությանը: Եթե Դուք Ձեզ տրված շնորհին պատշաճ հարգանքով եք վերաբերում, ապա պետք է ուրախանաք դրա համար ու կիսեք այն մյուսներ հետ: Դրանով Դուք ավելի շատ օգուտ կբերեք Ձեր կյանքին:
6. Տասանորդի օրենքը
Տիեզերքը միշտ կվերցնի տասանորդը: Դա պարզապես երախտագիտությունն արտահայտելու օրենք է աջակցության աղբյուրին`ամեն ինչի 10%-ը: Դուք երբեք չգիտեք, թե ինչպես Ձեր տասանորդը կվերադառնա Ձեզ: Փողը տարածված երևույթ է: Բայց դա կարող է նաև լինել այլ բան՝ ինչ-որ մեկի հետ հաշտեցում, նոր բարեկամություններ, առողջության վերականգնում և այլն:
7. Ներման օրենք
Եթե Դուք չեք կարող ներել մարդկանց, ուրեմն Դուք չեք կարողանա ընդունել Ձեր հարստությունը: Եթե Ձեր հոգին լցված է ատելությամբ, սերը չի կարող գտնել իր տեղը: Դուք պետք է ձերբազատվեք բացասական զգացմունքներից, որոնք ներսից կրծում են Ձեզ ու խլում Ձեր հանգիստը:
Երախտապարտ եղեք…