fbpx

Գլուխկոտրուկ տիեզերագնացների համար

Բոլոր տիեզերագնացները պետք է անցնեն նմանատիպ գլուխկոտրուկներ, նախքան տիեզերք ուղևորվելը:

Այս գլուխկոտրուկով խնդրի առաջ կանգնեցրեց իր ֆեյսբուքյան հետևորդներին ներկայիս ամենահայտնի անգլիացի տիեզերագնաց Թիմ Փիկը:

Ձեր առջև տեսնում եք խորանարդի նկար, որի ստորին հատվածում կա կետ: Այդ խորանարդը կարելի է գլորել աջ, ձախ, հետ, առաջ (դեպի ձեզ):

Խնդիրը կայանում է նրանում, որ մի քանի նշված տեղափոխություններից հետո կարողանաք ճիշտ նշել, թե որտեղ է հայտնվում կետը:

Պատրա՞ստ եք իմանալ, կկարողանա՞ք դառնալ տիեզերագնաց: Եվ այսպես․․․ թմբուկների զարկ․․․ մտովի գլորեք խորանարդը ԱՌԱՋ, ՁԱԽ, ՁԱԽ, ԱՌԱՋ, ԱՋ, ՀԵՏ, ԱՋ: Որտե՞ղ է հիմա կետը:

Պատասխանը ձեզ կսպասի ներքևում, բայց նախ փորձեք պատասխանել ինքնուրույն:

Պատասխան՝ Կետն այժմ գտնվում է ՆԵՐՔԵՒՈՒՄ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 4 из 5 )
MediaMag