Ջուրը դա կյանք է: Եվ ոչ մի կենդանի օրգանիզմ Երկիր մոլորակում չի կարող գոյություն ունենալ առանց այս կենարար հեղուկի: Ցավոք սրտի շատ մարդիկ բավարար ուշադրություն չեն դարձնում ջրի օգտագործմանը և շատ հաճախ գերադասում են փոխարինել դրանք տարբեր տեսակի ըմպելիքներով, սուրճով և այլն: Որպեսզի մեր օրգանիզմը չվնասվի իրեն այդքան անհրաժեշտ հեղուկի անբավարարությունից, պետք է խմել օրական 8 բաժակ ջրից ոչ քիչ: Հենց այսքան ջուր է հարկավոր օրգանիզմին, որպեսզի հագեցնի յուրաքանչյուր բջջի «ծարավը»:
Հոդվածի շարունակությունում բերում ենք 10 պատճառ, որոնք հույս ունենք, կդրդեն Ձեզ ավելի շատ ջուր օգտագործելուն: Եվ այսպես.
Մեր արյունը 80% ջուր է, որը անհրաժեշտ է արյան նոր բջիջների ստեղծման համար: Մեր ոսկորները 50% բաղկացած են ջրից, և ջուրը անհրաժեշտ է ոսկորային հյուսվածքների թարմացման համար:
Ջրի բավարար օգտագործումը բերում է օրգանիզմի ցավերի նվազման՝ բարելավելով լիմֆատիկ համակարգի վիճակը:
Լիմֆատիկ համակարգը՝ դա անոթների կծիկ է, որոնք դուրս են մղում վնասակար նյութերը մարմնի հյուսվածքներից և անընդհատ ջրի կարիք են զգում: Ջուրը լուծում և դուրս է բերում տոկսինները օրգանիզմից:
Ջուրը հոդերում հանդես է գալիս որպես քսուկ և այնտեղ թուլացնում ցավերը, պաշտպանում է վաղաժամ մաշվածությունից:
Ջուրը բարելավում է մետաբոլիզմը:
Մարդիկ, ովքեր տառապում են ավել քաշից, շատ հաճախ ոչ բավարար քանակությամբ ջուր են օգտագործում:
Ջուրը պահպանում է մարմնի ջերմաստիճանային հավասարակշռությունը:
Ջուրը ադեկվատ պայմաններ է ստեղծում նյարդային համակարգի էլեկտրական ֆունկցիայի համար:
Մեկ մարդու ուղեղը և նյարդային համակարգը, համաձայն հետազոտությունների, արտադրում է մոտ 60 Վատտ էլեկտրաէներգիա, այդ իսկ պատճառով ջրազրկման պատճառով հողորդականության վատացումը բերում է ռեակցիայի և մտային պրոցեսների թուլացման:
Ջուրը թուլացնում է ախորժակը: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր դիետա սկսվում է ջրի ճիշտ օգտագործմամբ: Ջրի կարիք ունեն Ձեր օրգանիզմի բոլոր օրգանները՝ առանց բացառության: