fbpx

Մոլորակի ամենավտանգավոր արարածները (+ինֆոգրաֆիկա)

Մարդիկ խորապես սխալվում են մոլորակի ամենավտանգավոր արարածների մասին պատկերացում կազմելիս: Դրա վառ օրինակ են շնաձկները: Կասկած չկա, որ նրանք հարձակվում են մարդու վրա բավական «էֆեկտիվ», թողնելով ջրի մեջ արյան հետքեր, լավագույն դեպքում կծելով մարդու վերջույթները: ԶԼՄ-ները վերցնում են այս պատկերը, տարածում, իսկ «կինեմատոգրաֆն» էլ թողարկում է մի շարք գունագեղ ֆիլմեր այս թեմայով: Արդյունքում մասմեդիայի ժամանակակից սպառողի մոտ ձևավորվում է որոշակի պատկեր այն մասին որ շնաձկները ամենավտանգավոր արարածներն են մեր մոլորակում: Իսկ ահա, եթե նայում ենք վիճակագրությանը, ապա շնաձկները հայտնվում են գրեթե ամենաանվնաս արարածների շարքում:

Ներքևում բերված է մեր մոլորակի ամենավտանգավոր կենդանիների մասին ինֆոգրաֆիկան.

0_f0d5e_37419373_orig

Փաստորեն, մեր մոլորակի ամենաանվտանգ արարածներն են շնաձկներն ու գայլերը, որոնց տարեկան բաժին է հասնում Homo sapiens-ի ընդամենը 10 մարմին: Ավելի վտանգավոր արարածների վարկանիշային ցուցակը բերված է ներքևում (փակագծերում նշված է նրանց կողմից տարեկան սպանված մարդկանց քանակը).

15. Շնաձկներ (10)

14. Գայլեր (10)

13. Առյուծ (100)

12. Փիղ (100)

11. Գետաձի (500)

10. Կոկորդիլոս (1000)

9. Ժապավենաձև որդեր (2000)

8. Ասկարիդների ընտանիքին պատկանող օղակաձև որդեր (2500)

7. Տրեմատոդներ, որոնք առաջացնում են շիստոստոմոզ (10000)

6. Հիշնեցի ընտանիքին պատկանող փայտոջիլներ, որոնք փոխանցում են չագաս հիվանդությունը (10000)

5. Ցեցե ճանճերը, որոնք համարվում են տրիպանոսի հարուցիչը (10000)

4. Շներ, որոնք փոխանցում են կատաղություն հիվանդությունը (25000)

3. Օձեր (50000)

2. Homo Sapiens (գիտակիս մարդ) (475 000)

1. Մալարյայի մոծակներ (725 000)` Մարդասպան համար 1:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մոլորակի ամենավտանգավոր արարածները (+ինֆոգրաֆիկա)
Վարվեցողության կանոններ. բյութի էթիկետը աշխատավայրում