Royal Pingdom ընկերությունը ինտերնետում մոնիթորինգ է անց կացրել և ինտերնետի հետ կապված 2012թ. համար հսկայակ վիճակագրական տվյալների ցուցակ ստացել: Կարծում եմ շատերին հետաքրքիր կլինի տեսնել այդ թվերը:
Ամբողջ աշխարհում 2012-ի տվյալներով գոյություն ունի 2.2 միլիարդ էլեկտրոնային փոստի օգտատեր, որից 425 միլիոնը օգտագործում են Gmail-ը, որն էլ նրան դարձնում է աշխարհի ամենահսկա փոստային ծառայություն մատուցող: Ինտերնետում վեբ կայքերի քանակը հասնում է 634 միլիոնի և 2012թ. ընթացքում 246 միլիոն դոմենային անուն է գրանցվել:
Գոյություն ունի 100 միլիոն .com դոմենային անուն, 2.4 միլիարդ ինտերնետ օգտատեր ամբողջ աշխարհով և 2012 թ. ընթացքում 1,2 տրիլիոն որոնում Google-ով:
Սոցիալական սֆերայում 2012թ. զանգվածային լրատվական միջոցներից ամեն օր կատարվել է 2.7 միլիարդ ֆեյսբուքյան լայք և օրեկան ուղարկվել է 175 միլոն թվիթ Twitter-ում: Իսկ Google +1-ը օգտագործվել է հսկայական քանակով՝ 5 միլիարդ անգամ ամեն օր:
Եվ վերջապես 2012թ. ընթացքում կիրառվել է 1.3 միլիարդ սմարթֆոն, Youtube-ով 4 միլիարդ ժամ դիտում է գրանցվել և 7 պետաբայթ նկար է ավելացվել ֆեյսբուքում:
Կարծում եմ նայելով այս անհավանական հսկայական թվերին, բոլորս էլ հասկանում և հերթական անգամ համոզվում ենք, որ ինտերնետը դա ինֆորմացիայի և տվյալների մի անչափ մեծ օվկիանոս է:
Աղբյուրը՝ Mashable