Որոշ աշխարահռչակ ապրանքանիշեր հեշտությամբ կարելի է տարբերել իրենց ֆիրմային լոգոյով և նրա գույնով: Օրինակ, եթե հորիզոնում երևում է վառ դեղին մեծ «M» տառ, նշանակում է առջևում Մակդոնալդսն է:
Լոգոյի գույնը անքաքտելիորեն կապված է այն ներկայացնող ընկերության հետ: Բայց հնարավոր է, որ ոչ բոլորն էլ գլխի ընկել, որ գույնը ունակ է մեր ենթագիտակցության մեջ որոշակի մեխանիզմ գործարկել և առաջ բերել որոշակի էմոցիաներ:
Հիմնվելով հոլանդական Թվենթե համալսարանի հոգեբանական հետազոտությունների վրա, հնարավոր է հասկանալ ինչ ասոցիացիաներ են առաջացնում հանրաճանաչ լոգոների գույները: Եվ այսպես.
Կարմիր գույնը ասոցացվում է կրակի և արյան հետ: Կարմիրը դա լարում է, գործողություն, գրգռում, նվիրվածություն և եռանդ
Կապույտ գույնը կապված է երկնքի և ծովի հետ: Նաև այն ասոցացվում է հարմարավետության, վստահության, պահպանողականության, փոխըմբռնման, մաքրության և հանգստության հետ
Դեղինը ուրախության, զվարճանքի, էներգիայի, առույգության և լավ տրամադրության գույնն է
Կանաչ գույնը կապված է բնության, հանգստության, լիցքաթափման, հարմոնիայի, հավատի, հույսի և լռության հետ
Մանուշակագույնը կապված է «արքայական ճոխության» հետ և ասոցացվում է ճոխության, գլամուրի, իշխանության, նոստալգիայի, ինքնաճանաչողականության և ռոմանտիկայի հետ
Նարնջագույնը ստիպում է մարդկանց զգալ իրենց պոզիտիվ, ստեղծագործ, լի վճռականությամբ և էնտուզիազմով: Այս գույնը խթանում է մտավոր գործունեությունը
Սև գույնը ասոցացվում է գիշերվա, պաշտոնականության, լրջության, ճողության և պեդանտության հետ
Վարդագույնը կանացիության, սիրո, քնքշության, սեքսուալության, սիրալիրության և հոգատարության գույնն է
Շագանակագույնը դա մայր բնության գույնն է, այդ իսկ պատճառով այն անմիջապես ասոցացվում է ամրության, հոգատարության, աջակցության և հուսալիության հետ
աղբյուրը՝ www.businessinsider.com