fbpx

Ամենանյարդայնացնող ձայների վարկանիշային ցուցակը

Աշխարհում գոյություն ունեն ձայներ, որոնք այնքան տհաճ են մարդկային ականջի համար, որ կարող են սարսուռ առաջացնել կամ որոնցից մարդու մարմինը կարող է փշաքաղել: Իսկ առավել նյարդայնացնողները՝ ընդհանրապես կարող են մարդուն հունից հանել և նույնիսկ հիվանդագին զգացողություններ առաջացնել: Բոլորս էլ դպրոցից հիշում ենք, շատերի համար տհաճ գրատախտակին քսվող կավիճի ձայնը: Իսկ ուրիշ ի՞նչ ձայներ են մարդկանց մոտ տհաճ զգացողություններ առաջացնում: Գիտնականները որոշել են ստուգել դա կամավորների վրա, իսկ մենք կիսվել Ձեզ հետ նրանց հետազոտության արդյունքներով:

Rejting-samyh-razdrazhayushhih-zvukov-1

Նյուկասլի համալսարանի գիտնականները հրավիրել են կամավորների, որոնց խնդիրն էր նշել, թե հատկապես ո՞ր ձայներն են տհաճ իրենց համար: Դրա համար նրանց առաջարկվել է լսել 74 տարբեր ձայներ, այնպիսիք ինչպիսիք են՝ անվադողերի ճվոցը, քամու սուլոցը, ամբոխի ձայնը և այլն և այլն…

Այդ ձայներից կամավորները ընտրեցին 5 ամենանյարդայնացնողները: Հետազոտության արդյունքները տպագրվել են նյարդաբանական գիտական ամսագրում («Journal of Neuroscience»):

Rejting-samyh-razdrazhayushhih-zvukov-2

Կամավորները լսում էին ձայները ՄՌՏ-ի ժամանակ: Նյարդայնացնող ձայների լսելու պահին ակնհայտ երևում էին էմոցիաների համար պատասխանատու ուղեղի որոշկի մարզերի զգալի ակտիվացում:

1. Նյարդայնացնող ձայների առաջին հորիզոնականում է գտնվում՝ դանակով ապակու վրա խառտելու ձայնը:

Rejting-samyh-razdrazhayushhih-zvukov-3

2. Երկրորդ տեղում է պատառաքաղի ապակու վրայով սահելու ձայնը:

Rejting-samyh-razdrazhayushhih-zvukov-4

3. Երրորդ տեղում է գրատախտիկի վրա կավճով գրելու ձայնը:

Rejting-samyh-razdrazhayushhih-zvukov-5

4. Չորորդ տեղում է քանոնի ապակուն քսվելու ձայնը:

Rejting-samyh-razdrazhayushhih-zvukov-6

5. Եվ վերջապես, ամենանյարդայնացնող ձայների վարկանիշային ցուցակում 5-րդ տեղում է՝ եղունգներով փայտը ճանկռելու ձայնը:

Rejting-samyh-razdrazhayushhih-zvukov-7

Ըստ հետազոտության արդյունքների, բոլոր տհաճ ձայները գտնվում էին 2000-ից մինչև 5000 Հերց ձայնային տիրույթում:

Rejting-samyh-razdrazhayushhih-zvukov-8

Հետազոտողների կարծիքով, այդ տհաճ ձայները զգուշացնում են մեզ վտանգի մասին և օգնում են մեզ գոյատևել:

Rejting-samyh-razdrazhayushhih-zvukov-9

Ինչպես պատմում է հետազոտության հեղինակ, դեկտոր Sukhbinder Kumar-ը, որոշ ձայներ մեզ տհաճ են ոչ թե այն պատճառով, որ դրանք մեզ նյարդայնացնում են, այլ այն պատճառով, որ դրանք ասոցացվում են որոշակի գործողությունների հետ: Այ թե ինչու մենք տանել չենք կարողանում զարթուցիչի ձայնը: Այն խանգարում է մեր քունը:

Rejting-samyh-razdrazhayushhih-zvukov-10


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ամենանյարդայնացնող ձայների վարկանիշային ցուցակը
Թոփ 10 ամենահանրահայտ կոկտեյլները