Այն, թե ինչպես ենք մենք շփվում՝ հիմնական պրոբլեմներից մեկն է հարաբերություններում։ Այս հոգեբանական թեստը կպատմի, թե ինչպես եք վերաբերվում սիրուն։
Եվ այսպես, նայեք նկարին։ Ի՞նչ տեսաք առաջինը։
Եթե տեսաք.
Երկու դիմակ
Եթե առաջինը, ինչ տեսաք՝ երկու դիմակներ են, ապա դուք ուղիղ և ինքնավստահ մարդ եք։ Երբ դուք սիրում եք ինչ-որ մեկին, դուք չեք վախենում դրա մասին խոսել։ Ձեզ համար սերը՝ գեղեցիկ մի բան է, որը պետք չէ թաքցնել։
Միակ պրոբլեմը, որի հետ բախվում եք, կայանում է նրանում, որ երբեմն դուք չեք կարողանում ղեկավարել Ձեր բնավորությունը և արդյունքում սկսում եք վիճել անիմաստ բաներից։ Ձեր կյանքի ընթացքում դուք հաճախ եք սեր կորցնում Ձեր հպարտության պատճառով։
Դուք պետք է սկսեք մի փոքր ավելի համեստ լինել և խոստովանել, որ ոչ միշտ է, որ կարող եք ճիշտ լինել։
Տղամարդու դեմք
Եթե տեսել եք տղամարդու դեմք, դա այն պատճառով, որ դուք մի փոքր ինքնամփոփ մարդ եք, ում համար դժվար է հստակ արտահայտել զգացմունքները։ Դուք հաճախ չեք համարձակվում կատարել առաջին քայլը։
Երբ դուք վերջապես սկսում եք հարաբերությունները, Ձեզ մոտ ամեն ինչ լավ է լինում։ Դուք բարի, հասկացող և ուշադիր մարդ եք։ Դուք ամեն ինչ տալիս եք Ձեր զուգընկերոջ համար։
Սակայն եթե դուք չսովորեք արտահայտել Ձեր զգացմունքները, վերջին հաշվով կսկեն պրոբլեմներ։ Դուք սպասում եք, որ մյուսը կգուշակի, թե ինչ է Ձեզ հետ տեղի ունենում, սակայն մինչ հիմա հայտնի չէ որևէ դեպք, որ որևէ մեկին հաջողվել է մտքեր կարդալ։ Դուք պետք է սկսեք ավելի հստակ արտահայտել Ձեր մտքերը և Ձեր զուգընկերոջ հետ արդյունավետ կապի հնարավորություններ փնտրել։ Եթե իհարկե ցանկանում եք կառուցել ամուր հարաբերություններ։
Կանացի դեմք
Եթե տեսել եք կանացի դեմք, ապա դա այն պատճառով, որ դուք ազնիվ զգացմունքների մարդ եք, ով միշտ սիրահարվում է։ Ձեզ համար սերը՝ ամեն ինչ է և դուք սիրում եք «թիթեռներ զգալ որովայնում»։
Դուք սիրավեպին տրվում եք ամբողջ կրքով և դժվար թե հիասթափեցնեք ինչ-որ մեկին։ Ընդհանուր առմամբ, բոլոր առումներով Ձեր մտերիմ մարդիկ սիրում են Ձեզ և հիանում Ձեզանով։
Ձեր գլխավոր պրոբլեմը կայանում է նրանում, որ Ձեզ համար դժվար է ընդունել երկարաժամկետ պարտավորություններ։ Դուք հոգ եք տանում այն մասին, ինչ զգում եք ամեն պահին, և եթե հանկարծ զգաք, որ կայծը մարում է՝ ետ ճանապարհ այլևս չի լինում։ Ահա թե ինչու է Ձեզ համար այդքան դժվար պահպանել երկարաժամկետ հարաբերություններ և նախագծեր։
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։