Ձեր ուղեղի ո՞ր կիսագունդն է ավելի լավ զարգացած՝ ձախ, թե՞ աջ: Ուղեղի գերակշռող կողմը որոշակիորեն ազդում է ձեր մտքերի, գործողությունների և անհատական գծերի վրա:
Ձախ կիսագունդը ավելի շատ կապված է վերլուծական և մեթոդաբանական մտածողության հետ, մինչդեռ աջ կիսագունդը պատասխանատու է ստեղծագործական մտածողության և գեղարվեստական հմտությունների տիրապետման համար:
Այսպիսով, համարվում է, որ այն մարդու մոտ, ով լավ կարդում է, գրում, մտածում, գործում է փաստերով, լավ է հիմնավորում և օժտված է զարգացած մաթեմատիկական հմտություններով՝ գերակշռում է ձախ կիսագունդը: Եվ հակառակը՝ ուժեղ ինտուիցիայով և արվեստի հանդեպ հակումներով, հարուստ երևակայություն ունեցող, երազների մեջ մշտապես բնակվող մարդու մոտ գերիշխող է՝ աջ կիսագունդը:
Սա չի նշանակում, որ դուք օգտագործում եք ուղեղի միայն մի կողմը: Չնայած կիսագնդերը գործում են տարբեր ձևերով, դրանք միմյանց հետ կապված են և աշխատում են միասին՝ լրացնելով մեկմեկու:
Ցանկանու՞մ եք իմանալ, թե ձեր ուղեղի ո՞ր կիսագունդն է գերակշռում: Նայեք պատկերին: Ո՞ր կենդանուն տեսաք առաջինը:
Կախված կապիկ
Եթե առաջինը տեսել եք կապիկին, դա նշանակում է, որ ձեր ուղեղի աջ կիսագունդը ավելի ակտիվ է աշխատում:
Անհատականության գծեր.
Դուք իմպուլսիվ եք, ստեղծագործ, հուզական, հնարամիտ և սիրում եք երազել մեծ բաների մասին:
Վագրի գլուխ
Եթե առաջինը նկատեցիք վագրին, դա նշանակում է, որ ձեր ուղեղի ձախ կիսագունդը ավելի ակտիվ է աշխատում:
Անհատականության գծեր.
Դուք տրամաբանված եք, բանական, ողջամիտ, լավ կազմակերպված, իրատես և գիտեք, թե ինչպես հասնել ձեր նպատակներին:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: