Այսօր մենք պատրաստել ենք անչափ հետաքրքիր թեստ։ Այն եզակի է նրանով, որ այստեղ հավաքված են հոգեբանական խնդիրներ, որոնց լուծման համար ոչ թե խելք ու տրամաբանություն է պահանջվում, այլ երևակայություն և ուշադրություն։ Եթե կարծում եք, որ կարող եք հաղթահարել այն, ապա սկսեք: Իհարկե, ձեր գիտելիքները նույնպես ձեզ շատ կօգնեն:
Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր ընկերների հետ:
Քանի՞ կենդանի է պատկերված նկարում․

Պատահեց այնպես, որ վիճեցին պրոֆեսոր հոր որդին և պրոֆեսորի որդու հայրը: Ովքե՞ր վիճեցին, եթե հայտնի է, որ վեճում չեն մասնակցել պրոֆեսորները:

Ձեր առջև թղթի սպիտակ թերթ է: Ի՞նչ է խմում կովը․

Մարդատար վերելակը 6-րդ հարկ է բարձրանում ավելի արագ, քան բեռնատար վերելակը 3-րդ: ՀԱՐՑ․ ո՞ր վերելակը ավելի արագ կբարձրանա՝ մարդատարը 6-րդ, թե՞ բեռնատարը 3-րդ, եթե դրանք սկսեն շարժվել 1-ին հարկից միաժամանակ:

Քանի՞ վագր է պատկերված նկարում․

Հաշվեք մտքում: 1000-ին ավելացրեք 40: Ավելացրեք 1000: Ավելացրեք 30: Գումարած ևս 1000: Ավելացրեք նաև 20: Գումարած 1000, գումարած 10: Ի՞նչ ստացաք․

Մարինեի հայրն ուներ 5 դուստր՝ Չաչան, Չեչեն, Չիչին և Չոչոն: ՀԱՐՑ․ Ինչպե՞ս է 5-րդ աղջկա անունը․

Էլեկտրագնացքը գնում է 70 կմ/ժ արագությամբ դեպի հյուսիս: Ո՞ր կողմ կգնա ծուխը․

Բնից դուրս թռան 3 ծիծեռնակ: Որքա՞ն է հավանականությունը, որ 15 վայրկյանից նրանք կգտնվեն նույն հարթության վրա:

Դու, նաև ես և մենք միասին: Քանի՞սը եղան․
