Զարմանալի է, թե ինչպես կարող է շարքային և թվում է թե ոչնչի մասին չվկայող ընտրությունը՝ պատմել Ձեր, Ձեր բնավորության, աշխարհհայացքի և աշխարհընկալման մասին։
Առաջարկում ենք անցնել շատ պարզ մի ԹԵՍՏ։ Դուք պետք է պատասխանեք ընդամենը մեկ հարցի՝ այս մարդկանցից ո՞ւմ կզիջեք Ձեր տեղը։
Եթե Ձեր տեղը կզիջեք երեխային…
Այդպիսի ընտրությունը խոսում է այն մասին, որ դուք շատ բարի և զգայուն մարդ եք։ Հավանաբար դուք առանց դժվարության կարողանում եք ընդհանուր լեզու գտնել երեխաների հետ և նույնիսկ կարող եք նրանց համար լավ ընկեր լինել։ Շրջապատող մարդկանց համար դուք միշտ ընդօրինակման օբյեկտ եք։
Եթե Ձեր տեղը կզիջեք ծերունուն…
Դուք այն մարդն եք, ով հստակ համոզվածություն ունի և ով գիտի, թե որքան կարևոր է հարգանք ցուցաբերելը։ Այդպիսի մարդիկ, որպես օրենք, հրաշալի լեզու են գտնում տարեցների հետ, կարողանում են հավատարիմ մնալ իրենց համոզմունքներին, բայց նույն ժամանակ հարգանքով մոտենալ ուրիշների համոզմունքներին։ Հենց դրա պատճառով՝ Ձեր շրջապատից շատերն են Ձեզ սիրում և հարգում։
Եթե Ձեր տեղը կզիջեք հղի կնոջը…
Դուք այն մարդն եք, ով կարողանում է օբյեկտիվ ընդունել և գնահատել իրականությունը։ Դուք ուշադրություն եք դարձնում հարցի բոլոր ասպեկտներին, ինչը խոսում է Ձեր մասին, որպես շատ պատասխանատու մարդու։ Դուք ունեք հազվադեպ ունակություն՝ տարբերակել լավ արարքները ճիշտ արարքներից, և դրանով դուք միշտ առանձնանում եք կոլեկտիվում և հասարակության մեջ։