fbpx

ԹԵՍՏ. Սիրելիին ընտրելուց ո՞րն է Ձեր թուլությունը

Ի՞նչ տեսաք առաջինը. այս հարցի պատասխանից պարզ կդառնա, թե որոնք են ձեր գլխավոր թուլությունները, երբ ընտրում եք սիրելի մարդու։

Տղամարդու դեմք

Եթե նկարին նայելիս առաջին հերթին տեսաք տղամարդու դեմք, ուրեմն՝ զուգընկեր ընտրելիս ձեր թույլ կողմը ձեր էմոցիոնալ պաշարն է։ Մենք բոլորս մեզ հետ կրում ենք պաշար անցյալ հարաբերություններից, ու եթե անցյալում կոտրել են ձեր սիրտը, դուք դժվար թե շտապեք կրկնել այդ փորձը ևս մեկ անգամ։ Բայց միևնույն է, եթե ռիսկի չդիմեք, չեք ունենա հնարավորություն՝ գտնելու իրական սեր։

Կտուցով ճյուղ բռնած թռչուն

Եթե միանգամից տեսել եք թռչունին, որն իր կտուցով ճյուղ է պահում, սիրո հարցում ընտրություն կատարելիս ձեր գաղտնի թուլությունն է ինչ-որ մեկի մասին հոգ տանելու անհագ ցանկությունը։ Դուք ծնվել եք, որպեսզի հոգ տանեք։ Ոչինչ ձեզ այնքան երջանկություն չի տալիս, որքան հնարավորությունն անելու ամեն ինչ, որպեսզի ավելի լավը դարձնեք ձեր զուգընկերոջ կյանքը։ Դա հիանալի է, բայց թույլ մի տվեք, որ այն ձեզ կապի մեկի հետ, ում պետք չէ համատեղ կյանք։ Թույլ մի տվեք, որ օգտագործեն և թերագնահատեն ձեզ։

Ջրահարս՝ ժայռի վրա

Եթե առաջինը նկատել եք ժայռի վրա նստած ջրահարսին, զուգընկեր ընտրելիս ձեր թույլ կողմն այն է, որ միանգամից հավատում եք, որ նա լավագույն բանն է, որ պատահում է ձեր կյանքում։ Դուք իդեալիստ եք կյանքի բոլոր ասպեկտներում, հատկապես երբ խոսքը վերաբերում է սիրուն։ Իհարկե, նա կարող է շատ լավը լինել, բայց կարո՞ղ եք արդյոք միանգամից այդքան համոզված լինել, որ նա հենց այն մեկն է, ում հետ պետք է լինեք։

Մարգարիտով խեցի

Եթե նկարին նայելիս առաջին հերքին տեսաք մարգարիտով խեցին, ուրեմն՝ ձեր թուլությունը նյութական աշխարհի վրա կենտրոնանալն է։ Դուք կարող եք տարվել կրքոտ, բայց աղքատ նկարիչով, բայց երբեք նրա մասին չեք պատմի սոցիալական կայքերում։

Իհարկե, լավ է կոնկրետ պահանջներ ունենալը, բայց հասկացեք, որ կան շատ ավելի կարևոր բաներ, քան գումարն է։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
ԹԵՍՏ. Սիրելիին ընտրելուց ո՞րն է Ձեր թուլությունը
ԹԵՍՏ. Միայն ընտրյալ գիտունները ճիշտ կպատասխանեն թեստի բոլոր հարցերին: Իսկ դա քո մասի՞ն է