fbpx

ԹԵՍՏ «ֆանտազյորների» համար։ Ցանկությունների ծառ. ընտրիր միրգը և իմացիր թե ինչ է քեզ սպասվում ապագայում

Այս թեստը ստեղծված է բոլոր նրանց համար, ովքեր հավատում են, որ պատահականություններ չեն լինում։ Կյանքում ամեն ինչ կատարվում է համաձայն ինչ-որ պլանի։

Դրան հավատալ պետք է և անհրաժեշտ։ Հրաշքներ պատահում են։ Ուղղակի պետք է դրան հավատալ։

Մարդու գլխավոր սխալն այն է, որ մենք չենք հավատում լավագույնին։ Մեզ ավելի հեշտ է մտածել վատի մասին։

Այս թեստ-հուշումը կօգնի Ձեզ աշխարհն ավելի լավ հասկանալ, ստանալ անհրաժեշտ հուշումներ։ Ցանկություն պահեք և ընտրեք ձեզ դուր եկած թվով խնձորը։

Խնձոր 1

Համարժեք գնահատեք ձեզ և ձեր հնարավորությունները։ Դուք լի եք ինքնավստահությամբ։ Ցանկությունը, որ մտապահել եք՝ անպայման կկատարվի, քանի որ դուք ամեն ինչ կանեք, որպեսզի երազանքն իրականություն դառնա։

Խնձոր 2

Ձեր մեջ լի է էներգիան և առկա է նպատակասլացությունը։ Դուք հասկանում եք, որ ամեն ինչ չէ, որ բախտից է կախված և պետք չէ ամբողջովին հուսալ հանգամանքների բերման վրա, այլ երազանքին հասնելու համար հարկավոր է նախաձեռնությունը վերցնել սեփական ձեռքերում և շարժվել դեպի երազանքը՝ նույնիսկ եթե այն անիրականանալի է թվում։

Խնձոր 3

Դուք ըստ էության ալարկոտ մարդ եք, ով գործում է ելնելով հագնամանքներից, որոնք ի հայտ են գալիս կյանքի ընթացքում։ Դուք կյանքում քայլում եք ամենաքիչ դիմադրություն ունեցող ճանապարհով, բոլորովին ոչ մի ցանկություն չունենալով որևէ բան փոխել նրանում, չնայած ունակ եք դրան։ Ձեր առջև նպատակ դրեք, հավատացեք ձեր ուժերին և հնարավորություններին և այդ ժամանակ ամեն ինչ կստացվի։

Խնձոր 4

Դուք դասվում եք պահանջկոտ մարդկանց շարքին՝ դա դրսևորվում է ինչպես ձեր հանդեպ, այնպես էլ ուրիշների։ Եթե դուք ինչ-որ բան եք մտադրվել, ապա ինպես ասվում է «սարեր շուռ կտաք», սակայն կհասնեք ձեր ուզածին։ Մի հանձնվեք, դուք ամեն ինչ ճիշտ եք անում։

Խնձոր 5

Բնությունից տրված ձեր իմպուլսիվությունը հաճախ խանգարում է ձեզ հասնել արդյունքի։ Փորձեք առաջ չընկնել իրադարձությունից, կատարեք շունչ-արտաշունչ վարժություն։ Երբեմն պետք է թուլացնել «բռնվածքը»՝ արդյունքի հասնելու համար։

Խնձոր 6

Հաջողությունը միշտ ուղորդում է ձեզ, բայց երբեմն խանգարում է ձեր իսկ ալարկոտությունը։ Պետք է ետ չկանգնել ձեր ուզածից և շարժվել դեպի ցանկությունների կատարում։

Խնձոր 7

Համբերություն և էլի համբերություն՝ ձեր ցանկությունների կատարման համար։ Պետք է լցվել համբերությամբ և սպասել հարմար պահին։

Խնձոր 8

Մի կենտրոնացեք ձեր ցանկության վրա, երբեմն պետք է ցրվել, մտածել որևէ այլ բանի մասին։ Արդյունքի հասնելու համար երբեմն պետք է դեն նետել այն գլխից։

Խնձոր 9

Համոզված եղեք, ձեր ցանկությունը ուր որ է կկատարվի։ Պատրաստ եղեք նրան, որ ձեր ցանկությունը պատկանում է «իսկ արժե՞ որ» կատեգորիային։

Խնձոր 10

Երբեմն մենք տիեզերքից չափից շատ բան ենք ցանկանում։ Հարց տվեք ձեզ՝ իսկ հնարավո՞ր է գրկել անգրկելին։ Հնարավոր է արժեք գնա դեպի նպատակը փոքրիկ հաղթանակների միջոցով։

Խնձոր 11

Ձեզ հարց տալով ձեր ցանկության անհավանականության մասին, նախ հարց տվեք ձեզ. «Իսկ ի՞նչ եմ ես անում դրա համար»։ Հնարավոր է պետք է մի փոքր ջանք թափել։

Խնձոր 12

Ցանկությունը արդեն գրեթե կատարվել է։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
ԹԵՍՏ «ֆանտազյորների» համար։ Ցանկությունների ծառ. ընտրիր միրգը և իմացիր թե ինչ է քեզ սպասվում ապագայում
ԹԵՍՏ. Իմաստո՞ւն, թե անտեղյակ: Կհամարձակվե՞ք ստուգել Ձեր գիտելիքների ամրությունը