Անձնային թեստերը դժվարին պահերին կարող են մեզ օգնել։ Նույնիսկ մեկ նախադասությունը կարող է ձեզ ուղղորդել դեպի ճիշտ մտքեր։
Եվ այսպես, ընտրեք թիթեռներից մեկին և կարդացեք ձեր հաղորդագրությունը.
Թիթեռ 1
Դուք գիտակից և պրակտիկ մարդ եք։ Դուք միշտ, ամեն ինչ կառավարում եք։ Ձեզ դուր չեն գալիս դրամաները։ Դուք ամեն ինչում, միշտ տրամաբանություն եք փնտրում։ Բայց միևնույն ժամանակ դուք չպետք է վախենաք լինել զգայուն։ Միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կգնահատեն ձեր ազնվությունը։
Թիթեռ 2
Դուք շատ էմոցիոնալ մարդ եք։ Երբեմն հարաբերություններում կարող եք լինել շատ փխրուն և խոցելի։ Եվ դուք չեք կարողանում պատկերացնել, թե ինչպես կարող է մարդը, ում դուք սիրում եք՝ ձեզ ցավ պատճառել։ Գիտե՞ք ինչ, դա շատ հնարավոր է։ Ուղղակի կառավարեք ձեր էմոցիաները։ Նախ համոզվեք, որ ձեր անկեղծությունը չի օգտագործվի շրջապատի կողմից, իսկ երկրորդ՝ թույլ մի տվեք մարդկանց խաղալ ձեր զգացմունքների հետ։
Թիթեռ 3
Դուք շատ լավատես մարդ եք։ Միշտ բաց եք սիրո համար։ Հարաբերություններում ամենից շատ գնահատում եք նվիրվածությունը, ազնվությունը և անկեղծությունը։ Դուք կամ ռացիոնալ եք, կամ էլ էմոցիոնալ։ Այդ պատճառով դուք միշտ պահում եք հավասարակշռությունը և թույլ չեք տալիս, որպեսզի անիմաստ վեճերն ու կոնֆլիկտները քայքայեն ձեր հարաբերությունները։